Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ ընդդիմադիր ուժ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Սիրելի հայրենակիցներ
Մենք բոլորս, ինչպես 2020 թվականի համապետական ընտրությունների արդյունքներից, այնպես էլ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստից աննախադեպ ակընկալիքներ ունեինք։
Արդարացա՞ն ակընկալիքները ընտրությունների արդյունքներից՝ կարծում ենք՝ ոչ,
կարդարանա՞ ակընկալիքները այս գումարման ԱԺ-ի աշխատանքներից՝ թերևս առաջին նիստի ընթացքը դեռևս հուսադրող չէ։
Արցախում ձևաորված կառավարման համակարգը տարիներ շարունակ բացառում էր ընդիմադիր քաղաքական դաշտի ձևավորումը: Այդ ընթացքում քաղաքական վերնախավը ապահովեց գործող կառավարման համակարգի վերարտադրությունը: Նման պայմաններում արցախյան քաղաքական կյանքը մնաց պատվիրված կամ նշանակովի, այլ ոչ թե մրցակցային: Հույս կար, որ այս համապետական ընտրությունները կդառնային այն սկզբնակետը, որից կսկսվեր իրական քաղաքական գործընթացներ, հույս կար, որ ընտրությունները սկիզբ կհանդիսանան վերջին տասնամյակների ընթացքում իրականում արդար ու թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, որը բառիս բուն իմաստով «հեղափոխություն» կառաջացնի արցախցու հոգու և մտածողության մեջ: Այս հույսից ոգևորված Արցախի ընտրողը հավատաց այն քաղաքական ուժերին, որոնք քարոզարշավի ժամանակ ջանք չխնայեցին ապացուցելու, որ իրենք դեմ են ներկայիս իշխանություններին, որ փոխելու են ներկայիս տարվող քաղաքականությունը, որ վերջ են տալու թալանին, հանցավոր հարստացմանը, որ պատասխանատվության են ենթարկելու երկրի զարգացումը ձախողած և երկիրը թալանած անձանց՝ հավատաց և կատարեց իր ընտրությունը։
ԱՀ ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստում մենք ակընկալում էինք բավականին ուշագրավ զարգացումների՝ զարգացումներ, որոնք կտաին այն կարևոր հարցի պատասխանը, թե արդյոք մեր երկրում տեղի ունեցածն իսկապես համակարգային փոփոխությո՞ւն է, որի հանգրվանը մեր երեխաների համար ժողովրդավար երկիր, ազատ և երջանիկ ապագայի կառուցումն է, թե՞ թվացյալ ընտրություն, որը վերածվեց իշխանության վերարտադրման:
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, հայտարարում է իրեն որպես ընդիմադիր և որպես ընդդիմադիր ուժ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին և ստիպելու է իշխանություններին կյանքի կոչելու այդ բոլոր ծրագրերը։ Մենք ստիպելու ենք գործադիր իշխանությանը հասկանալու, որ իշխանությունը դա առաջին հերթին պատասխանատվություն է։ Մենք, որպես ընդիմություն՝ աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։
Սիրելի հայրենակիցներ, միասին Արցախում երաշխավորելու ենք անվտանգությունը և արդարությունը։

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia
website by Sargssyan