Պարետ Ավինյանը հաստատել է ծանուցագրի ձևը և բովանդակությունը

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով սահմանել է ինքնամեկուսացման ենթակա անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու կանոնները և ծանուցագրի ձևը, որը պետք է տրամադրվի արտերկրից ժամանած քաղաքացիներին։

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ Դուք ծանուցվում եք, որ ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է ՀՀ քրեական կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով նախատեսված պատասխանատվություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածի համաձայն՝ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը՝ պայմանավորված առաջացրած հետևանքներից (օրինակ՝ մեկ կամ մի քանի անձի վարակում, վարակելու արդյունքում մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մարդու մահ)։

Կարող է պատժվել.

տուգանքով՝ առավելագույնը 700.000 ՀՀ դրամի չափով,
կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով,
ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով,
կալանքը և ազատազրկումն ուղեկցվում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։
Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման դեպքում ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել մեկուսացմամբ՝ դրա համար նախատեսված որոշակի տարածքում:

ՀՀ սահմանը հատող անձինք պատասխանատվություն են կրում նաև իրենց հետ ժամանող մինչև 16 տարեկան անչափահաս անձանց կողմից ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու նամար։

Ծանուցումը ներկայացրած պաշտոնատար անձ՝ անուն, ազգանուն, ստորագրություն
______________________________________________
Ծանուցումը ստացող անձ՝ անուն, ազգանուն, ստորագրություն
________________________________________________________
ամսաթիվ (օր-ամիս-տարի), հեռախոսահամար, բնակության հասցե <<___>> ______________ 2020թ․ ____________________________________________________________________________ _____________

 

Մանրամասները՝ այստեղ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
website by Sargssyan