«Իրատես». Ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վիրուսակիրների թվին, փաստեց. «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»:

Թե նախկինում ինչ էր ասում Փաշինյանն ու հիմա ինչպես է տրամագծորեն հակառակը պնդում, բոլորն են հիշում, այդուհանդերձ, ինչ անել, որ երկրի վարչապետը կամ վախից մարդկանց «չչորացնի», կամ էլ գլխների տակ փափուկ բարձ չդնի։

Մի պահ պատկերացնենք, թե սովորական քաղաքացին ինչ է մտածում, երբ երկրի ղեկավարն ասում է, որ մեր գործերը լավ չեն. թույլ նյարդերով մարդիկ, հատկապես այս շրջանում, սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ բուրգն աչքի տակ ունենալով, խուճապի են մատնվում, առավել մեծ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում, իսկ քիչ թե շատ հոգեպես ուժեղ մարդիկ էլ սկսում են հասկանալ, որ այս տեմպերով երկրում ահռելի խնդիրներ են առաջանալու, որոնցից գլուխ հանել չի լինի, եթե անգամ մի կերպ վիրուսը հաղթահարենք։

Սակայն այս ամենի մեջ, որքան էլ զարմանալի է, կա մեկ հետաքրքիր բան։ Վարչապետի հայտարարություններին հասարակության զգալի հատվածն այլեւս լուրջ չի վերաբերվում, նրա խոսքը դադարել է հավատ ներշնչել։ Սկզբում, երբ մարդիկ դեռ հավատում էին Փաշինյանին, նա անպատեհ, վտանգն արհամարհող հայտարարություններ արեց, քաղաքացիները սկսեցին արհամարհել կորոնավիրուսը, թուլացրին զգոնությունը, իսկ հիմա երբ կորոնավիրուսն է իրեն շատ լավ զգում մեր երկրում, վարչապետի հայտարարություններին այլեւս հավատացող չի մնացել։

Ու հիմա ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու։ Ինչ վերաբերում է վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների անմիջական պատասխանատու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նրա առնչությամբ հանրության մի ստվար հատվածի շրջանում կայուն կարծիք է ձեւավորվել, թե ինչպիսին չպետք է լինի առողջապահության նախարարը։

Փաստն այն է, որ վերահսկողությունից դուրս եկած վարակը, որ կարանտինը չեղարկելով, թողեցին քաղաքացու գիտակցությանը, այսօր ռեկորդային ցուցանիշներ է գրանցում, երկրի ղեկավարությունն էլ դարձել է միայն փաստ արձանագրող, ինչպես ասում են՝ հետեւից չի հասնում»:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan