«Հրապարակ». Հանդիպման ավարտը թեժ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»: Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»: Դուք հիմա փաստացի բոյկոտում եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ «Այո, որովհետեւ մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»: Վախենում եք էլի՞ ծեծեն։ «Չենք վախենում, բայց կարծում ենք` այլեւս չենք կարող խուսափել նման միջադեպերից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ամբիոնին, կարող է նման միջադեպ լինել»: Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան կատարվածին, մեղավորներին պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին համատեղ աշխատանքն այլեւս չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»: Եթե չեք գնում նիստերի, պառլամենտում ոչ մի հետեւանք չի լինում. նման մի նախադեպ 2003-ին ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու խնդիրը, ապա, այո, իրենք ունեն մեծամասնություն, խելքներին ինչ փչի, կարող են բերել ընդունել, բայց անգամ չգնալու դեպքում մենք լուրջ վերահսկողություն ենք իրականացնելու գործընթացների վրա»: Մտածում եք, որ գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ ու ստուգել` կծեծե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչ մի բանից չենք վախենում, մենք արդեն ասել ենք, որ ամեն ինչի պատրաստ ենք»:

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու
website by Sargssyan