Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան ԻբրահիմովՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր մրցաշրջանի արտագնա մարզահագուստը«Hyundai Sonata»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինիս «Chery Tiggo»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին«Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան մաքուր»․ Սոֆի Մխեյանի շնորհավորանքը՝ Նազենի ՀովհաննիսյանինՀարավային Կորեայի նախկին նախագահին երրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ». «Անորա» ֆիլմի հատուկ ցուցադրությունն ու քննարկումը՝ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբԹեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպանՌուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիՄեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգՏարադրամի փոխարժեքները հուլիսիԲելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով ԱդրբեջանինԱրագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԱնկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան ՕսկանյանՆիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՀրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

ՀՆԱ-ն՝ համավարակի շեմին, հեղափոխական փոփոխություններ չեն եղել․ Արա Գալոյանը

ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը։

«Հիմա հրապարակվող տնտեսական հաշվետվություններն ուսումնասիրվում են երկու տեսանկյունից: Նախորդ տարվանից համեմատությունների ընթացքում ուսումնասիրվում էր, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում տնտեսությունը 2018-ի երկրորդ եռամսյակից: Այս տարի փոփոխությունների իր սանդղակն «ավելացրեց» համավարակը: Հետևաբար այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների պատկերները նախահամավարակային իրավիճակի վերջին արձանագրումներն են:

Հետո հրապարակվող հաշվետվությունների բացասական բոլոր թվերը կարելի է «բացատրել» համավարակի պատճառով սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: Իսկ մինչ այդ կարելի է համեմատել, ասենք, վերջին երեք տարվա ՀՆԱ առաջին եռամսյակների կառուցվածքը: Համադրել՝ տեսնելու՝ ինչ գործընթացներ են արդեն արձանագրվել: Ի վերջո, տնտեսությունը իներցիոն հսկայական թափ ունի և ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել: Բայց նկատելի գործընթացներ սկսվել են:

Խոսքն առաջին հերթին տնտեսության իրական հատվածի կրճատման մասին է: Գյուղատնտեսության ոլորտում հիմա պաշտոնական ամենամոդայիկ թեման նոր տեխնոլոգիաների, նոր ջերմոցների ու նոր կամ խելոք անվանվող տնտեսությունների ներդրման պնդումներն են: Բայց, չգիտես՝ ինչու, «խելոք գոմի» մասին հերթական ճառից հետո ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրճատվում է: Առաջին եռամսյակը գյուղատնտեսական չես համարի: Բնականաբար: Բայց հենց առաջին եռամսյակների համեմատականի մեջ պիտի որ նկատելի լինեին ջերմոցների գործունեության արդյունքները: Եթե դրանք կան: Բայց գյուղատնտեսության կշիռն առաջին եռամսյակի մեջ նվազում է: 2018թ․-ին այն 6 տոկոս էր, 2019-ին՝ 4,9, իսկ հիմա՝ 4.7:

Հաջորդ խոշոր ոլորտը արդյունաբերությունն է: Արդյունաբերությունը ու ճիշտ նույն տենդենցը (արդյունաբերության տվյալներում ներառվում է նաև էներգետիկայի ոլորտը): 2018-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի մեջ այն 21.3 տոկոս էր, 2019-ինի՝ 20.6, իսկ այս տարի 20.4:

Ոչ մի տարբերություն շինարարության պարագային՝ 2018-ի ՀՆԱ առաջին եռամսյակի կառուցվածքում 3.8 տոկոս, 2019-ի՝ 3.5, 2020-ի՝ 3.1:

Տնտեսության իրական հատվածի դերն, իհարկե, տարեկան կտրվածքով ավելի մեծ է: Առաջին հերթին սեզոնայնության պատճառով՝ գյուղատնտեսության, շինարարության և արդյունաբերության ոլորտում մշակող արդյունաբերության համար ամառ-աշունն ավելի բարենպաստ ու արգասաբեր սեզոն է: Բայց միևնույն է կարելի արձանագրել, որ իրական այս հատվածների կրճատման «հաշվին» աճում է առևտրի ու ծառայությունների մասնաբաժինը:

«Ի՞նչ ասել է ծառայությունների ոլորտ» հարցի պատասխանը լայն հասարակությունը ստացավ 2018-ի ամռանը: Այդ պահին իներցիոն գործընթացների հաշվին «շնչող» տնտեսության պարագային Տնտեսական ակտիվության ցուցանիշը հանկարծակի աճել էր: Հետո վարչապետը բացատրեց, որ դա կատարվել էր խաղադրույքների ակտիվացման պատճառով: Ճիշտ այդ պահից շատ փորձագետներ իզուր ջանքներ են գործադրում՝ փորձելով իշխանության ուշադրությունը բևեռել ՀՆԱ «վատ» կամ «թունավոր» կառուցվածքի վրա: Առևտուր ու ծառայություններ ոլորտի մեջ զվարճանքների ու մոլախաղերի «ներգրավում-աճը» դրական երևույթ չես համարի: Դրանք 2018-ի առաջին եռամսյակում կազմում էին ՀՆԱ 57.5 տոկոսը, 2018-ի՝ 57.5, իսկ այս տարի՝ 61.1 տոկոսը: Թռիչքաձև աճն ակնհայտ է:

ՀՆԱ կառուցվածքային բացասական փոփոխությունների գործընթացները նախկինում բավարար ուշադրության չարժանացան: Հիմա հետաքրքիր է՝ ինչ արդյունք կունենանք համավարակի շրջանի տնտեսական կյանքում»,- ասված է հայտարարությունում։