Վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից։

«Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված գնային փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 298-Ն որոշումը:

Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել ներմուծողներից, առևտրային ցանցերից, միջնորդ տնտեսվարող սուբյեկտներից:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հատկանիշներ:

Մասնավորապես՝ բացահայտվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտման հետևյալ դրսևորումները․

առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գներն ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարբերաբար փոփոխվել են, ինչը որոշ դեպքերում համարժեք չի եղել վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման գների տատանումներին,
միջնորդներն առևտրային ցանցերին ապրանքները մատակարարել են զգալի տատանվող գներով, չնայած այն հանգամանքին, որ իրենց կողմից ձեռքբերվող ապրանքների գներն էականորեն չեն փոխվել (որոշ դեպքերում առհասարակ չեն ենթարկվել փոփոխության),
ներմուծողների կողմից առևտրային ցանցերին ապրանքների իրացման գները պարբերաբար տատանվել են, ինչը համարժեք չի եղել վերջիններիս կողմից ապրանքների ձեռքբերման գների տատանումներին,
միջնորդները և ներմուծում իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ ապրանքներից որոշների գծով նույն ամսաթվին տարբեր առևտրային ցանցերի մատակարարումներն իրականացրել են տարբեր գներով։
Վերոնշյալ գնային քաղաքականությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նկատվել են առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գների զգալի բարձրացումներ: Մասնավորապես՝ նարնջի գինը միջինում 534 դրամից դարձել է միջինում 828 դրամ, մանդարինի գինը՝ միջինում 659 դրամից միջինում 986 դրամ, կիվիի գինը՝ միջինում 667 դրամից միջինում 1 652 դրամ, կիտրոնի գինը՝ միջինում 826 դրամից միջինում 1 619 դրամ և կոճապղպեղի գինը՝ միջինում 2 709 դրամից միջինում 14 476 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan