Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ

ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի, արդեն տևական ժամանակ է Բագրատաշենի անցակետում են և չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Բնական է, որ չէին էլ կարողանալու, քանի որ թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի սահմանները դեռևս շարունակում են փակ մնալ:

Նման անիմաստ աղմուկ բարձրացնելն ու անպտուղ շոուներ սարքելը, կարծես, դարձել է սովորույթ: Եվ սա այն դեպքում, երբ հստակ հայտարարված է, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով, վիրուսի տարածումը մի երկրից մյուսը կանխելու նպատակով շատ երկրների պետական սահմանները փակ են: Այս պայմաններում առնվազն հասկանալի չէ մի խումբ անձանց ընդվզումը, որոնք սպառնում են բողոքի ակցիաներ կազմակերպել, միջպետական ճանապարհներ փակել, ինչ է, թե իրենց ուզածին հասնեն:

Եթե սա միտումնավոր է արվում, կրկին ինչ-որ առիթով անիմաստ քաշքշուք սարքելու, իրավապահ համակարգին քաշքշուքի մեջ ներքաշելու և հետո նույն իրավապահների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար, ապա, համաձայնեք, որ այն հանգիստ տեղավորվում է դավադրապաշտական նկրտումներ հրահրելու շտեմարանում:

Վերջապես հարկավոր է գիտակցել, որ անձնական պատճառներով և կամակորություններով երկիրն ապակայունացնելու քայլեր ձեռնարկելը վտանգում է ոչ միայն սեփական, այլև այլ պետությունների սահմանած հակահամաճարակային անվտանգության կանոնները: Ժամանկն է գիտակցելու, որ ճանարապհի փոխարեն եթե որոշեն անգամ տիեզերք տանող ճանապարհները փակել, միևնույն է, ոչնչի չեն հասնելու, քանի որ սահմանները փակելը կամ բացելը միայն մեկ երկրի կառավարության հարցը չէ:
Ինչ վերաբերում է դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն, ապա լավ կլիներ դրա փոխարեն օրենքները հարգել և պահպանել սովորեին, որպեսզի իրավապահ մարմինները ստիպված չլինեն ապօրինությունները վերացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել ու իրականացնել:

Նման դեպքերում տեղին է ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, ու սպասեք, մինչև բոլոր պետություները վերջապես կարողանան դուրս գալ արտակարգ դրությունից ու հետո արեք ինչ ուզում եք, գնացեք ինչքան ուզում եք:

Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan