Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող Ազգային ժողովի որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանդրական օրենք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում քննարկված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Ինչ վերաբերում է ՍԴ հարցը ԱԺ միջոցով լուծելու համար իշխող ուժի՝ Վենետիկի հանձնաժողով դիմելուն, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է այդ օրենքի նախագծի քննարկումն այն պարագայում, երբ Վենետիկի հանձնաժողովից չեն ստացել որևէ արձագանք: Ավելին, բոլորն էլ տեղյակ են, որ արձագանքը ստացվելու է հունիսի 20-ի Վենետիկի հանձնաժողովի նիստում, իսկ այն, ինչ ծրագրում է խորհրդարանական մեծամասնությունը, նախագծի քննարկումը և քվեարկությունն է մինչ այդ: Ինձ համար բացարձակապես անհասկանալի գործընթաց է, կարծում եմ՝ ինչ-որ մի իրադարձություն է տեղի ունեցել, կամ ինչ-որ ինֆորմացիա է ստացել իշխող մեծամասնությունը, որ սկսել է այսքան հրատապ տանել մի նախագիծ, որի վերաբերյալ կարծիք է հարցրել Վենետիկի հանձնաժողովից»:

Հարությունյանի կարծիքով՝ իշխող ուժը ՍԴ հարցը նորից բերել է օրակարգ միայն մեկ բանի համար՝ ունենալ հլու, հազանդ ՍԴ: «Իշխանության համար «իդեա ֆիքս» է դարձել ունենալ հլու- հնազանդ Սահմանադրական դատարան, և բոլոր քայլերը ձեռնարկվում են այդ ուղղությամբ. հիշենք քրեական հետապնդումները Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ, քրեական հետապնդումը Հրայր Թովմասյանի նկատմամբ, ՍԴ դատավորներին կաշառելու փորձը, ապա՝ հանրաքվեն, սրանք բոլորը մեկ խնդրի լուծման են ուղղված՝ ունենալ հլու- հնազանդ Սահամանդրական դատարան»,- ընդգծեց նա:

Հարությունյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված մտավախություն ունի իշխող ուժը և հիմա այս նախագիծը բերելու պատճառը դա է:

Իսկ թե ինչու հանրաքվե անցկացնելու որոշումը կայացնելուց իշխանությունը չդիմեց Վենետիկի հանձնաժողովին, թեև քննադատությունների պակաս չկար, Հարությունյանն արձագանքեց. «Ինձ դժվար է գնահատել նրանց անտրամաբանական քայլերը»:

Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ-ին հնարավորություն է տալիս չեղարկել իր իսկ կողմից կայացրած հանրաքվեի անցկացման որոշումը:

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan