«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են

«Տավուշ տեքստիլ» գործարանի Բերդի արտադրամասի գրեթե 100 աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը՝ նշելով, որ դեպքը գրանցվել է ձեռնոցների արտադրամասում և այն շարունակում է փակ մնալ։ ««Տավուշ տեքստիլ»-ի միայն ձեռնոցների արտադրամասում են վարակի դեպքեր գրանցվել, որը չի աշխատում, իսկ դիմակների արտադրամասը շարունակում է գործունեությունը, քանի որ այնտեղ վարակի որևէ դեպք չկա: Բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք կա։ Նրանք բոլորն ինքնամեկուսացված են իրենց տներում, հոսպիտալացված աշխատակիցներ չկան: 14-րդ օրն է մոտենում ու 90%-ի մոտ նորմալ վիճակ է, գանգատներ չկան, որևէ մեկի մոտ թոքաբորբ չկա: Ում թեստի պատասխանները բացասական են եղել, նրանից փորձում ենք արդեն խմբեր ձևավորել, որպեսզի սկսենք աշխատել»,- նշեց տնօրենը:

Եզեկյանի խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ թեստավորվել են նաև դիմակների արտադրամասի աշխատակիցները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշ տեքստիլ»-ի աշխատակիցներից 6-7-ը կորոնավիրուսով են վարակվել, որի պատճառով արտադրամասերից մեկի գործունեությունը դադարեցվել էր: Նշենք, որ երբ տեղեկություններ էին տարածվել «Տավուշ տեքստիլ»-ում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ, գործարանի տնօրենը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փորձել էր հերքել դրանք, այնինչ Բերդի համայնքապետը հաստատել էր: Հավելենք՝ «Տավուշ տեքստիլ» արտադրամասի հոսքագծերից մեկը Բերդ քաղաքում է, մյուսը՝ Արծվաբերդ գյուղում, վերջինս կորոնավիրուսով պայմանավորված՝ արտադրում է նաև պաշտպանիչ դիմակներ։

Սոնա Հարությունյան

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia
website by Sargssyan