Գազ ինքնիշխանության դիմաց. Ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից

Աշխարհում վերանայվում է ռուսական տնտեսական ներկայությունը, որը երկար տարիներ ուղեկցվել է քաղաքական ճնշմամբ։ Քաղաքական պրոտեկցիան բնորոշ է բոլոր տերություններին, բայց Հայաստանի նկատմամբ տնտեսական «մահակը» հատկապես նկատելի է։

Երեւանը, ըստ ամենայնի, սկսում է տնտեսական վասալության պայմանագրային ու այլ հիմքերի վերանայումը։ RusEnergy խորհրդատվական գործակալության գործընկեր, ռուս հայտնի փորձագետ Միխաիլ Կրուտիխինը The Insider-ի հետ զրույցում նշել է, որ սա նախևառաջ քաղաքականություն է, այն տնտեսության ու կոմերցիոն հարցերի հետ ընդհանուր քիչ բան ունի: Հայաստանի համար բարդ է, որովհետև Հայաստանի գազային ոլորտը պատկանում է Գազպրոմին: Հայաստանն աստիճանաբար իր համակարգը հանձնել է Գազպրոմին նախկինում մատակարարված գազի դիմաց: Այսինքն, Գազպրոմը մինչև Հայաստանի սահման գազ է մատակարարում որոշակի գնով, իսկ հետո վաճառում իր ստորաբաժանմանը համեմատաբար ցածր գնով, որն օդից է վերցված: Հայաստանում գործող այս ստորաբաժանումը գազը վաճառում է իր իսկ սահմանած գնով: Դա որևէ կապ չունի շուկայի հետ: Սա ներգազպրոմյան առևտուր է, ասել է Կրուտիխինը: Նրա խոսքով, դժվար է պատկերացնել, որ Գազպրոմի ստորաբաժանումը գազ կգնի ոչ Գազպրոմից, այլ ուրիշից Իրանի կամ Թուրքիայի տարածքով, որը հնարավոր չէ։

Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսին ու Հայաստանին ասում է, որ պատրաստ է զեղչել գազի գինը, եթե ընդունեն ինտեգրացիայի պայմանները: Քաղաքական պայմաններն ընդունելու դեպքում գազը կստանան այլ գնով: Այդ գինը ևս օդից վերցրած կլինի, որովհետև տնտեսության հետ որևէ կապ չի ունենա: Անհնար է մեկնաբանել գները, դրանք կամայական են սահմանված և կամայական էլ փոխվելու են քաղաքական գործիչների կամքով, ասել է Կրուտիխինը:

Երեւանը կարո՞ղ է փոխել Հայաստանում Գազպրոմի աշխատանքի սկզբունքը։ Եթե հարցը շուկայական հարաբերությունները չեն, այլ քաղաքականությունը, նշանակում է, որ Երեւանը նույնպես կարող է քաղաքական միջոցներ կիրառել։ Կա հստակ հաստատումն այն բանի, որ գազի գինը քաղաքական կամքի հարց է, եւ հայ հանրությունը պետք է ինքնիշխան քաղաքական որոշում կայացնի։

Խոսքը միայն Գազպրոմի մասին չէ։ Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է արել բացահայտել Հայաստանում բենզինի գնագոյացման մեխանիզմները։ Հիշեցնենք, որ Ռոսնեֆտը Հայաստանին վառելիք մատակարարելու դոմինանտ իրավունք ունի։

Թունյանի խոսքով, խնդիրը կարող է կապված լինել միջնորդի հետ, որը գնում եւ փոխադրում է Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքը։ Խոսքը Ռոսնեֆտ-Արմենիա ընկերության մասին է։ Թունյանն ասել է, որ քննարկումներ կլինեն պարզելու համար, թե Հայաստանում վաճառվող յուրաքանչյուր լիտր բենզինից որքան փող է մտնում որոշ մարդկանց գրպանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է, որ այս բոլոր խնդիրների մասին պետք է խոսել Մոսկվայի հետ։ Ռուսաստանում պետք է իմանան, թե ինչպիսի թալան է արել նրանց սիրել Գազպրոմը Հայաստանում։ Նա խոստացել է շուտով ներկայացնել Հայասստանում Գազպրոմի աշխատանքի մանրամասները եւ պատմել, թե ինչպես է ռուսական հսկան փորձում Հայաստանի հաշվին փոխհատուցել համաշխարհային շուկայում իր կորուստները։

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)
website by Sargssyan