«Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։

Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» է»,- ասաց իմքայլականը:

Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։ Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»:

«Նիկոլի սեւ ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել, հակառակը՝ ակտիվ բանակցում են թե՛ թիմակիցների, թե՛ այլ ուժերի հետ, փորձում են անկախների կոնգլոմերատ (ֆրակցիա չեն կարող ստեղծել) ձեւավորել։

«Չեն հասցնի, շատերի «դոսյեներն» արդեն պատրաստ են․ Վարազդատի հոր հյուրանոցի պատմությունը, նա նաեւ Հրանուշ Հակոբյանի զարմիկն է, Շիրակ Թորոսյանի հայտնի կապերը ՀՀԿ-ի հետ, հեռախոսազրույցները, իր հայրենակցական միության հետ խնդիրները, Սոֆյայի` փոխմարզպետ եղած ժամանակ` ուսուցիչների նշանակման հարցեր են նայում, Անուշ Բեղլոյանը Սերժենց ՊՈԱԿ-ի աշխատակից է եղել, Ենգիբարյան Վիկտորը Սերժ Սարգսյանի ու Վիգեն Սարգսյանի լոբբիստն էր։ Փազլը հավաքվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան
website by Sargssyan