Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան

Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստերը ենթակա են անհապաղ ստուգման իրավապահ մարմինների կողմից: Ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Իմ կարծիքով ակնհայտ է, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում, պետք է հարուցվի քրեական գործ, որի օրինական քննությունը ապահովելու և երաշխավորելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը պետք է ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը: Եթե քննությունը հերքի փաստերը, կասկածի տակ հայտնված անձը կարող է վերադառնալ իր աշխատանքին: Բայց դե փաստ է, որ մենք չունենք ոչ նման իրավապահ համակարգ, ոչ քննության անկախությունը երաշխավորող մեխանիզմներ, ոչ էլ նման մարդիկ, որ իրենց պաշտոնը ավելի ցածր կգնահատեն, քան երկրի հեղինակությունը: Միակ մեխանիզմը, որը միգուցե կարող էր աշխատել, դա ԱԺ կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, բայց, իմ կարծիքով, մենք չունենք նաև այդ աստիճան քաջ ընդդիմություն: Այսինքն՝ բոլոր խոսքերը «Նոր Հայաստանի» մասին պարզապես մեծագույն սուտ են և պողոսների զանգվածին մանիպուլացնելու տեխնոլոգիա: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր ստեղծելու փոխարեն մենք սրընթաց անկման եղանակով հասանք աֆրիկյան անհույս պետությունների մակարդակին: Պետություններ, որոնք ծիծաղի առարկա են միջազգային ասպարեզում, որոնց սուվերենությունը և կարծիքը ամենաչնչին հարցերով որևէ մեկին չի հետաքրքրում: Սա դառը իրականություն է, որի պատասխանատում Հայաստանի ընտրողների զգալի հատվածն է, որը իր ձեռքով (!) սկիզբ դրեց մեր իսկ պետականության կործանմանը: Ցանկացած նորմալ և հայրենասեր մարդ հասկանում է, որ եկել է պետությունը փրկելու՝ ներքին Սարդարապատի պահը: Ըստ այդմ, անհրաժեշտ է ներքին հստակ քաղաքական օրակարգ, որը կլինի հստակ գործողությունների պլան՝ սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամից դուրս գալու համար»,- գրում է փաստաբանը:

Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան
website by Sargssyan