Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու․ քաղաքագետ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․

«Եթե մի կողմ դնենք էմոցիաներն ու «ժողովրդի» համար ասվող խոսքերը, ապա Հայաստանում իրավիճակը կարելի է հետևյալ կերպ բացատրել։

Երկրի ղեկավարի հիմնական դերակատարությունը էլիտաների համար (քաղաքական, տնտեսական, զինվորական, վարչական ու, եթե շատ եք ուզում, կրիմինալ) լինել արբիտր՝ հարցերը լուծողն ու խաղի կանոնները պահպանողը։

Դա այդպես է և ավտորիտար, և տոտալիտար, և ժողովրդավարական ռեժիմներում։ Հատկապես հիմնարար նշանակություն ունի այն դեպքում, երբ երկրի ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուտները կայացած չեն ու չունեն ավանդույթներ։

Սիմգապուր, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ամերիկա, Ռուանդա ու քիչ, թե շատ հաջողության հասած որևէ երկրի փորձը որ ուսումնասիրեք, դրա ապացույցները կգտնեք։

Հիմա գանք մեր հետազոտության առարկային։ Հայաստանի ընտրված ներկայացուցիչն ոչ միայն այդ արբիտրի դերը չի կատարում, այլև անգամ չի էլ հասկանում, որ իր հիմնական դերակատարությունն այդ է ու միայն դրանից է կախված երկրի կանխատասելի ներկա ու ապագա ունենալը։ Հիմա ոչ միայն արբիտր չունենք, այլ ի պաշտոնե արբիտրը հենց ինքն է գլխավոր խնդիրներ ստեղծողը։

Նա փորձում է քանդել այդ բարով-խերով եղած, քիչ թե շատ ձևավորված, էլիտաները (ում այդ բառը դուր չի գալիս, կարող եք այն փոխարինել խմբավորում, կլան ու չգիտեմ էլ ինչ բառով) ու սեփականով էլիտան է փորձում շինել (բնականաբար դա չի ստացվի ու չի էլ ստացվում, որովհետև նման բաները դատարկ տեղը չեն գոյանում)։

Դա է հենց Հայաստանում առկա կառավաման ճգնաժամի բուն պատճառը ու դրա համար Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու, կորոնավիրուսն իրեն սանձարձակ է պահելու ու այդպես շարունակ։ Այսինքն, կառավարման ճգնաժամը ոչ միայն փաստ է, այլև զարգացող ու գնալով ահագնացող հեռանկար։

Սա իրավիճակի կարճ գնահատակն է, երկարը՝ հետո, մի այլ առիթով»։

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ
website by Sargssyan