«Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ

SOS Armenia․ մեր երկիրը՝ համաճարակի ու վատ կառավարման ճիրաններում.

Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում սրա համար։

Մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում համարժեք արձագանքել հիվանդների քանակին (մենք դա կանխատեսել և բազմաթիվ առաջարկներ էինք ներկայացրել, սակայն արձագանք չեղավ)։

Ես հեռախոսազանգերով ու «չատով» բազմաթիվ ահազանգեր եմ ստանում այն մասին, որ առողջապահական համակարգում «բարդակ» է ու քաոս։ Արդեն սկսել են մարդկանց օգնության չհասնել, քանզի ֆիզիկապես չեն կարողանում։

Հիվանդներին չեն ընդունում հիվանդանոց, չեն վերցնում թեստեր կամ չեն հայտնում թեստերի պատասխանները։

Մեր քաղաքացիների մի մասը դեռևս թերահավատորեն է վերաբերում խնդրին՝ այդտեղից բխող հետևանքներով։ Գլխավոր պատճառն այն է, որ վարչապետն ու առողջապահության նախարարն «էն գլխից» քամահրանքով էին մոտենում խնդրին։ Քանզի քաղաքական նեղ հաշվարկը կարևորվել էր մարդկանց կյանքից ու առողջությունից։ Կա նաև անգրագիտության («այս վիրուսը վտանգավոր չէ և հատուկ միջոցառումներ պետք չեն»), գավառամտության («տնական արաղով վիրուսի հարցերը պինցետով կլուծենք») և ոչ կոմպետենտության («կորոնավիրուսն ո՞ւմ շունն է») գործոնը։

Դատելով վերջին օրերի թվերից և կանխատեսելով առաջիկա երկու շաբաթվա զարգացումները՝ կարող ենք ասել, որ մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000–ից։

Աշխարհում մահացություն/վարակվածներ հարաբերակցությունը 6 տոկոսի սահմաններում է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին մենք կունենանք արդեն մի քանի հարյուր մահ։

Մենք հիմա կանգնած ենք կորոնավիրուսային, սոցիալ–տնտեսական և հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման խնդիրների առաջ։ Այս կառավարությունը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող ներքին ու արտաքին մարտահրավերներին պատասխանել։

Լուծումը մեկն է՝ հակաճգնաժամային թիմի ձևավորում։ Բոլորս պետք է լծվենք կոնսոլիդացիայի ապահովմանը։ Կոնսենսուս մինուս կորոնավիրուս։

Անդրանիկ Թևանյան

Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ
website by Sargssyan