Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին

Այսօրվա դրությամբ՝ ընդհանուր առմամբ կատարվել է 58.668 թեստավորում: Չճշտված տվյալներով՝ Հայաստանում այսօր կա չինական, լեհական և ռուսական արտադրության մոտ 40 հազար թեստ։ Իսկ 2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է թեստերի տեղական արտադրության լաբորատոր փորձարկումները և պատրաստ է օրական 1000-2000 թեստ արտադրել։ Անդրադառնալով Հայաստանին օգնելու Վրաստանի պատրաստակամությանը, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ համավարակի առաջին օրվանից սերտորեն համագործակցել են Վրաստանի կառավարության հետ, և եթե ծագի նման անհրաժեշտություն, կարող են լինել քայլեր, «բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Վրաստանն առաջարկել էր օգնություն, մասնավորապես՝ թեստավորման և այլ խնդիրների հետ կապված։

Որտեղի՞ց է բխում մեր կառավարության ինքնավստահությունը։ Ի՞նչ հիմքով է մերժում համավարակի դեմ արդյունավետ պայքարող երկրներից առաջարկվող աջակցությունը։ Եթե Հայաստանում այդքան շատ թեստ կա և թեստերի արտադրություն, ապա ինչո՞ւ չեն բազմապատկում թեստավորումները, կանխում հիվանդությունը զարգացման նախնական փուլում ու նվազեցնում ռիսկերը։ Եթե վրացական օժանդակությունը կամ հաջողության բանաձևի կիրառումը կարող է մեկ պացիենտի ապաքինմանը նպաստել, ապա այդ օգնությունը պետք է ընդունել առանց մեկնաբանությունների։ Դա ամենևին չի նշանակի, որ Հայաստանը Վրաստանից թույլ կամ հետամնաց երկիր է։ Դա կնշանակի, որ կառավարությունը աշխարհի հետ համագործակցելու սովետահպատակի բարդույթ չունի և հասկանում է, որ պանդեմիան կարող է հաղթահարվել միջազգային հանրության համատեղ ջանքով, փոխօգնությամբ։

Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետի ընտանիքն ասիմպտոմ տանում է վարակը։ Հարկ է հիշեցնել, որ կորոնավիրուսն արդեն 3 ամիս ապրում է մեր կողքին, ավելի ճիշտ՝ մեր մեջ։ Եվ ենթադրելի է, որ մարդկանց մեծ մասն աննկատ է տարել վարակը։ Սա նկատի ունենալով, բազմաթիվ երկրներում թեստավորումից բացի, համատարած կատարվում են արյան հետազոտություններ։ Եթե պարզվում է, որ արյան մեջ առկա են հակամարմիններ, նշանակում է՝ մարդն անցել է վարակի միջով և դուրս է եկել ռիսկի գոտուց։ Եթե պարզվում է, որ ժողովրդի մեծ մասն է անցել, ապա մեղմվում են միմյանց հետ շփվելու վախերը։ Եկեք հասկանանք, որ պանդեմիան կավարտվի միջազգային հանրության համատեղ ջանքով և սոցիալական վախերի հաղթահարմամբ։ Այս ամենը համադրելով, կանխատեսելի է, որ առաջիկայում կբազմապատկվեն թեստավորումները, իսկ մոտ երկու շաբաթ անց վարչապետի ընտանիքը, և նրանց օրինակով՝ ժողովրդի մեծ մասը կհանձնեն արյան հետազոտություններ։ Եթե պարզվի, որ վարչապետն ու ժողովրդի մեծ մասն անցել են վարակի միջով, ապա վարչապետի ապաքինմամբ կհնչի վիրուսի նահանջի շեփորը, Հայաստանը կստանա միջազգային հերթական շոշափելի աջակցությունը, և համավարակի դեմ պայքարը կմտնի վճռական փուլ։

Թաթուլ Մկրտչյան

Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին
website by Sargssyan