Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ

2020 թվականի մայիսի 14-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին՝ թե արտակարգ դրության ընթացքում, երբ արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը, պաշտպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում զորակոչիկների՝ հաշվառման վայրի զինկոմիսարիատներ հասնելու, ինչպես նաև բուժզննություններ անցնելու ուղղությամբ:

Առիթը զորակոչիկ Ա. Բ.-ի հարազատի՝ ՀՔԱՎ –ին հասցեագրված դիմումն էր, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում, որում նշել էինք, որ ելնելով արտակարգ դրությունից` զորակոչիկների, այդ թվում և` Ա.Բ-ի համար խնդիր է զինկոմիսարիատ, բուժզննության համար բուժհաստատություններ ներկայանալը: Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում ոչ բոլորն են ի վիճակի օգտվելու տաքսի ծառայության մեքենաներից՝ 1 ուղղության համար վճարելով 3000-4000 դրամ: Ավելի վաղ հայտնել էինք նաև անվտանգության կանոնները չպահպանելու վերաբերյալ ահազանգերի մասին, որ ստացվել էին՝ Աբովյանի զինկոմիսարիատի հետ կապված:

Մայիսի 20-ին ՀՔԱՎ գրությանն արձագանքել էր պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը: Պատասխանում, մասնավորաբար, նշված էր, որ համաձայն կառավարության որոշման՝ 2020 թ. մայիսի 18-ից միջհամայնքային հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսված է, ինչով պայմանավորված էլ՝ զինվորական հաշվառման ու պարտադիր զինծառայության ենթակա զորակոչիկները կարող են անարգել մեկնել մարզերի ու մայրաքաղաքի բուժկենտրոններ՝ բուժհետազոտությունների:

ՊՆ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հիշեցրել էր, որ Կառավարության 2018թ.-ի համապատասխան որոշմամբ՝ հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգրվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց ճանապարհածախսը հատուցում է սպասարկող պոլիկլինիկան՝ ըստ առողջապահության նախարարի սահմանած չափի:

Անգամ հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսկման պարագայում ՀՔԱՎ գրասենյակը չունի տեղեկություններ այն մասին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ այն զորակոչիկների համար անվտանգ դարձնելու ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում է վերանայել փոխհատուցումների կարգն ու արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Ա.Բ.-ին և նրա կարգավիճակում հայտնված այն զորակոչիկներին, ովքեր հնարավորություն չունեն ծանուցման ժամկետներում ներկայանալ զինկոմիսարիատ կամ ապրում են հեռավոր բնակավայրերում ու, երբեմն ոչ իրենց մեղքով, ստիպված են մի քանի անգամ բուժզննության գնալ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ:

ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, որը նաև զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատու-դասընթացավար է, ասում է, որ խնդիրը վաղուց է հասունացել։

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan