Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան

Հայաստանում կառավարման ճգնաժամ է, քանի որ մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն պետական կառավարմամբ, դրա մասին պատկերացում չունեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ըստ նրա, եթե երկրի ղեկավարությունը ցանկացած հարց կարգավորելու համար դիտարկում է միայն Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ծեծ ու ջարդին, ապա դա նշանակում է, որ երկրում պետական կառավարում, որպես այդպիսին, գոյություն չունի:

Անդրադառնալով երեկ «Մեյմանդար» շուկայի աշխատակիցների դժգոհություններին, որ շուկայի փակման դեպքում իրենց ապրանքը փչանալու է, նախապես պետք է տեղեկացնեին իրենց, Երվանդ Վարոսյանն ասաց, որ գյուղացիների դժգոհությունն իրավացի և հասկանալի էր մի քանի պատճառներով:

«Այո´, մի քանի օր առաջ նրանք պետք է զգուշացված լինեին, որ հնարավորություն ունենային գտնել այլընտրանք: Բացի այդ, պետությունը պետք է ժամանակավոր այլընտրանք առաջարկեր. դրա համար կան մարզպետարաններ, նախարարություններ և այլն»,- ասաց նա:

Ըստ Երվանդ Վարոսյանի՝ պետք էր նաև այդ մարդկանց մեկ օրվա համար փոխհատուցում առաջարկել, որովհետև բոլորը տուն են պահում և բոլորը վարկեր ունեն մուծելու, իսկ հիմա բերքահավաքի սեզոն է, այդ հանգամանքը հասկանալ է պետք:

«Սակայն այս ամենին իշխանությունն արձագանքում է՝ ասֆալտին փռել, բերման ենթարկել և ձերբակալել: Կրկնում եմ կատարելապես պետական կառավարումից հեռու անձինք են զբաղվում պետության ղեկավարմամբ: Երբ անձը միայն գիտի մահակ և պատկերացնում է, որ իր ձեռքին միայն մահակ կա, այդ անձը դատապարտված է անհաջողության»,- ընդգծեց նա:

Փաստաբանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարել է զբաղվել Շենգավիթ վարչական շրջանում երեխաների հավաքը կազմակերպողներով, փաստաբանը նշեց. «Ես հումորով եմ վերաբերվում: Ազգային Անվտանգությունն ուր, երեխաներին բակում հավաքելն ուր: Միգուցե վարչապետը Ազգային անվտանգության գործառույթներից պատկերացում չունի, դա մի այլ խնդիր է, սա ժպիտ է առաջացնում»:

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ ճիշտ չէ նաև վարակի տարածման ամբողջ պատասխանատվությունը միայն ժողովրդի մեջ փնտրել:

«Անթույլատրելի է սեփական ժողովրդին ներկայացնել անկարգապահ ազգ, որն իրեն բերեց հասցրեց այս օրվան: Հայերը լավ էլ կարգապահ ժողովուրդ են, եթե լինեն նորմալ օրենքներ և նորմալ կառավարում: Թող ոչ մեկ իր պատասխանատվությունը չբարդի ժողովրդի վրա: Իշխանության գնահատականը այսօրվա թվերն են, և´ Հայաստանի ողբալի վիճակը, և´ դրանից ավել գնահատական այս Կառավարության համար չկա: Հայաստանում բոլորը գիտեն, որ Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է»,- ընդգծեց նա:

Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին
website by Sargssyan