Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին
Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլևս չեն բավարարում։

Կառավարությունը և կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազզգային հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։ Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաև մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները և խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։

Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին և հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։

Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, Սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց Սահմանադրությունը որևէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարևորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձևակերպեք կառավարության առաջ և պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը և ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված և ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի Ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու և, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարևոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որևէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ և վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։ Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարևոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարևորագույն քայլերով՝ ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ և հասցեական մեծացմամբ և այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաև պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաև իշխանության խոսքը՝ որպես արժեք, և այն այսօր այլևս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում և ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարևոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու և դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու և իրավիճակը փրկելու խնդրին։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
website by Sargssyan