Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները

«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանն օրերս առողջացել է կորոնավիրուսից ու դուրս գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում Դավիթ Պատրիկյանը մարդկանց կոչ արեց հետևել կառավարության սահմանած հակահամաճարակային կանոններին։ Նա նշեց, որ ռիսկային խմբի է պատկանում, ունի հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան է։ Հիվանդությունը նրա մոտ ծանր ընթացք է ունեցել՝ տարել է երկկողմանի թոքաբորբ։

«Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է։ Բավական գաղտագողի սողսոկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ, արհամարհանքով վերաբերվել այդ հիվանդության հետ չի կարելի, այն արժանի է բավական լուրջ ուշադրության և հատկապես այն խմբի հիվանդների համար, որոնց մասին նշեցի։ Բուժումը շատ աշխատատար է և, ցավոք սրտի, երբեմն անհնարին»,- ասաց նա։

Բժիշկը նշեց՝ մենք պետք է համախմբենք, իսկական պատերազմ է։ Պատերազմն ունի իր բոլոր կանոնները՝ հրամանները չեն քննարկվում։

«Մենք ունենք կառավարություն, կառավարության որոշումներ, եկեք կատարենք այդ որոշումները, ուրիշ բան պետք չէ։ Ոչինչ պետք չէ հնարել՝ մեկը դիմակ է ուզում, մյուսին դիմակը խանգարում է, մյուսին ձեռնոցն է խանգարում։ Պետք է կրենք դիմակ, հագնենք ձեռնոցներ, պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը։ Եվ ես հավատացնում եմ, եթե բոլորս այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն ասում է, կանցնի երեք շաբաթ, մենք ամսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Բայց եթե շարունակենք նույն տեմպերով, կատարենք գաղտագողի հարսանիքներ, դպրոցների ավարտական երկույթներ ու ցերեկույթներ, իհարկե, չի հաղթահարվի»,- նշեց նա։

Բժիշկը նշեց, որ եթե այս հիվանդությունը լիներ 100 տարի առաջ, աշխարհի բնակչության կեսը չէր լինի։ Այսօր, շնորհիվ հակավիրուսային դեղորայքի ու ժամանակակից սարքավորումների, հնարավոր է լինում կյանքեր փրկել։ «Ես ռենտգեն հետազոտություն եմ անցնել, ոչինչ չի հայտնաբերվել, միայն համակարգչային տոմոգրաֆիայով հաջողվեց հայտնաբերել երկկողմանի թոքաբորբի առկայությունը»,- ասաց նա։

Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի
website by Sargssyan