«Հրապարակ». Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել. Ում է տեսնում Փաշինյանը Ավինյանի տեղում

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։

Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել։ Մի մասը, այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը, հակված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վստահել փոխվարչապետի պաշտոնը։

Արդյունքում մի կրակոցով 2 հարց կլուծվի․ ԿԳՄՍ նախարարությունը կփրկվի ոլորտին չտիրապետող նախարարից եւ իր կողքին կունենա վստահելի մարդ։ Սակայն թե այդ մարդն ինչպես պետք է գլուխ հանի փոխվարչապետի պարտականություններից, եթե ոլորտային հարցերից գլուխ չի հանել, պարզ չէ։

Իշխանական թիմի մյուս հատվածն այդ պաշտոնում տեսնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ով տնտեսական ոլորտը կառավարելու որոշակի փորձ ունի։ Արայիկ Հարությունյանի նշանակվելու դեպքում ԿԳՄՍ նախարար կնշանակվի կա՛մ Մխիթար Հայրապետյանը, կա՛մ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոս Ղազարյանի կինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan