«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի» դիմումը՝ Եվրապառլամենտի նախագահին

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեն» դիմում է հղել Եվրապառլամենտի նախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին՝ ի նշան բողոքի Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցողների բացարձակ սուբյեկտիվ հայտարարության առիթով:

Ստորեւ ներկայացնում ենք դիմումը.

«Եվրախորհրդարանի նախագահ

պարոն Դեվիդ Մարիա Սասսոլիին

Հարգելի պարոն նախագահ:

Զարմանք եւ միաժամանակ խորը վրդովմունք ապրեցինք, ծանոթանալով Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի, Ժելյանա Զովկոյի եւ Մարինա Կալյուրանդիի հայտարարության բովանդակությանը: Տպավորություն է, թե հեղինակներն ուղղակի հակադրվում են Եվրամիության որդեգրած այն մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի վերաբերյալ բոլոր գործընթացները պետք է համապատասխանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության սկզբունքներին։ Նշենք նաեւ, որ հայտարարության հեղինակները ծանոթ չեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի իրավական եւ քաղաքական հիմքերին։ Հակառակ պարագայում պետք է ենթադրել (շատ կուզենք սխալված լինել), կատարում են երրորդ կողմի թելադրանքը:

Ստիպված ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեւիցե չի հանդիսացել Ադրբեջանի անքակտելի մաս։ Ինքնորոշվելով դեռ 1918-1920-ականներին, արցախահայությունը, անգամ սովետական շրջանում ունեցել է ինքնորոշված քաղաքական տարածքային միավորի կարգավիճակ։ ԼՂԻՄ հայ բնակչությունը միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ, 1988թ. փետրվարի 19-ից սկսել է ինքնորոշման իրավունքի վերահաստատումը, որն ավարտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեով: Այդ օրը ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանը, որն իր հարյուր տարվա գոյության ընթացքում այդպես էլ չունեցավ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման օրինական ակտ (անկախության վերաբերյալ որեւէ հռչակագիր չի հաստատվել համաժողովրդական հանրաքվեով), որդեգրելով ագրեսիվ, հայատյաց , ըստ էության, ռասիստական քաղաքականություն, պատերազմ է հրահրել ԼՂՀ-ի խաղաղ բնակչության դեմ։

Հիշեցնում ենք, հայտարարության հեղինակներին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի է շրջափակման է ենթարկել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Թուրքիայի հետ միասին, շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը՝ ամբողջ բնակչությանը ենթարկելով սովի մատնվելու սպառնալիքի։ Այսքանից հետո զարմանալի է, որ հայտարարության հեղինակները չեն դատապարտում այդ երկրների՝ հումանիստական արժեքներին հակասող, Եվրամիության արժեքներին ամբողջովին հակադրվող վայրագ գործողությունները, այլ հայտարարության մեջ օգտագործում են «օկուպացված տարածք» եզրույթը, ուղղակի կրկնելով ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) դեռեւս միջազգայնորեն չճանաչված, սակայն օրինական ճանապարհով ձեւավորված սուբյեկտի հանդեպ Ադրբեջանի անօրինական եւ հակաիրավական նկրտումները։

Այսպիսով, ԼՂՀ-ն )Արցախ) կայացել է Ադրբեջանի կողմից ռասիստական եւ ցեղասպանական շարունակական բնույթ կրող գործողությունների պայմաններում եւ շարունակում է զարգանալ որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, եւ, որպես այդպիսին, օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից եւ ոչ թե աջակցություն Ադրբեջանի ագրեսիվ եւ մարդատյաց նպատակներին։

Ինչ վերաբերում է ճանապարհ կառուցելու մտադրությանը, ապա դա լիովին համապատասխանում է ԼՂՀ-ում ապրող բնակչության գոյության իրավունքին եւ տնտեսական շահերին:

Ձերդ գերազանցություն, մենք, ՀՀ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս դատապարտում եւ պահանջում ենք չեղարկել նշված հայտարարությունում տեղ գտած միջազգային նորմերին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող դրույթները, որոնք կարող են արտահայտվել Եվրախորհրդարանի կողմից քննարկվող բանաձեւում:

Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, Հելսինկյան սկզբունքների հիման վրա կարգավորման հնարավորւթյունը»:

Նշենք, որ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կազմկոմիտեի նախագահը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյանն է, փոխնախագահը՝ Լարիսա Ալավերդյանը:

Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն
website by Sargssyan