ԱՄՆ վարչակազմը մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստանյութն անվճար դարձնել գրեթե բոլոր ամերիկացիների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտնում է, որ ի վերջո այն մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստանյութը անվճար դարձնել գրեթե բոլորի համար ԱՄՆ-ում, հայտնում է Ամերիկայի Ձայնը:

Ակնկալվում է, որ ամերիկացիների մեծ մասի համար պատվաստանյութի արժեքը կվճարեն ապահովագրական ընկերությունները, հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան մինչեւ տարեվերջ պատվաստանյութը ստանալուն ուղղված կառավարության ջանքերին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ապահովագրություն չունեն, պաշտոնյան հավելել է. «Մեր՝ որպես դաշնային կառավարության, դերն է անել այնպես, որպեսզի յուրաքանչյուր խոցելի անձ, ով չի կարող իրեն պատվաստանյութ թույլ տալ, ստանա այն»:

Պաշտոնյան հայտնել է, որ դաշնային ֆինանսավորմամբ ստեղծված պատվաստանյութը նախ կառաջարկվի ամերիկացիներին եւ միայն դրանից հետո կմատակարարվի այլ երկրներ: «Մենք շատ հստակ առաջնահերթություններ ունենք. առաջին հերթին մենք հոգ տանում ենք ամերիկացիների մասին»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Մյուս երկրներն առանձին պայմանագրեր են կնքում պատվաստանյութի արտադրության համար, ասել է նա: «Մեր պայմանագրերը ոչ մի դեպքում չեն արգելում, որպեսզի այդ պատվաստանյութը մարդիկ ստանան աշխարհի այլ տարածաշրջաններում»,- հավելել է պաշտոնյան:

Operation Warp Speed ​​Operation-ի շրջանակներում վարչակազմը ցանկանում է մինչեւ 2021 թվականի հունվար պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ ստանալ: Մինչ այժմ կառավարությունը հայտարարել է ավելի քան 3 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերի մասին պատվաստանյութերի փորձարկումների, արտադրության եւ տարածմանն աջակցելու համար: Կոնգրեսը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել պատվաստանյութի ստեղծման, բուժման մեթոդների մշակման եւ COVID-19-ի ախտորոշման համար:

Մշակման գործընթացում ավելի քան 100 պատվաստանյութերից ընտրվել է 14 թեկնածու: Կառավարությունը հայտարարել է, որ կլինիկական հետազոտությունների համար առավել հեռանկարային յոթ պատվստանյութ կընտրի:

Թրամփի վարչակազմն արդեն հայտարարել է երեք ընկերությունների կողմից մշակվող թեկնածու պատվաստանյութերին աջակցության մասին:

Նուբար Աֆեյան Moderna ընկերությունը մարտի կեսերին սկսել է եռաստիճան կլինիկական հետազոտության առաջին փուլը: Johnson & Johnson-ը նախատեսում է սկսել դրանք այս ամռանը, իսկ AstraZeneca-ն ամռանը կսկսի Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութի վերջնական լայնածավալ կլինիկական փորձարկման փուլը:

Վարչակազմը պնդում է, որ պատվաստանյութերը հասանելի կլինեն հոկտեմբերի սկզբին, եթե փորձարկումները հաջողությամբ անցկացվեն:

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները
website by Sargssyan