Իմ օրոք Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվելու. Հակահայ թուրք գործիչը ՄԱԿ–ի ԳԱ նախագահ է արդեն

ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք հայտնի դիվանագետ Վոլքան Բոզքըրը ընտրվելու հետ կապված NEWS.am–ի թղթակիցը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի համար մտահոգիչը ոչ միայն այն է, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախագահ է ընտրվում թուրք գործիչը, այլ այն, որ նա հանդիսանում է Հայաստանի նկատմամաբ խիստ բացասական տրամադրված Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ։

«Նա Թուրքիայում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ ԵՄ–ի հետ հարաբերությունների հարցերով նախարար եղած ժամանակ հանդես է եկել հակահայկական հայտարարություններով ։

Լինելով ԵՄ–ի հետ հարցերով նախարար, ում պարտականությունն էր ԵՄ–ի անդամության համար բանակցությունները, Վոլքան Բոզքըրը 2015 թվականին հայտարարում է, թե Թուրքիայի համար ոչ մի արժեք չունի Եվրախորհրդարանի կողմից Թուրքիային ուղղված կոչը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաեւ խիստ է պատասխանել նաեւ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Օբամայի ելույթին, ով համարձակվել է հայերենով «Եղեռն» բառն օգտագործել։

Վոլքան Բոզքըրը հայտնի է նաեւ Արցախի հարցում անվերապահորեն Ադրբեջանին աջակցելու հայտարարություններով։

Իսկ որպես Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբաբերությունների հանձնաժողովի նախագահ, ամենաամոթալի ելույթն այն էր, որ նա հայտարարեց, թե իր պաշտոնավարման օրոք թույլ չի տա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում։ Ահա այսպիսի գործիչը 21-րդ դարում ընտրվում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում»,–նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ հավելելով, որ բնական է,որ իր պաշտոնավարման ընթացքում Վոլքան Բոզքըրը փորձելու է հակահայկական քայլեր իրականացնել՝ ի օգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։

Սակայն ըստ Իսպիրյանի՝ պետք չի գերագնահատել ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի նախագահի դերը միջազգային հարաբերություններում։ «Դա ավելի շատ խորհրդանշական պաշտոն է։ Հաշվի առնենք, որ մինչեւ հիմա աշխարհում եղանակ փոխող երկրներից չեն ցանկացել ստանձնել այդ պաշտոնը։ Օրինակ երբեք նախագահը չի եղել ՌԴ–ից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ–ի մի քանի օրգաններից մեկն է, աշխատում է ժողովի տարբերակով եւ նախագահի հնարավորություններն ազդել քաղաքական կամ ռազմավարական ծրագրերին հավասար են գրեթե զրոյի»,–ամփոփեց Անդրանիկ Իսպիրյանը։

Նշենք, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածու էր միայն Վոլքան Բոզքըրը եւ առանց քվեարկության կարող էր նստել այդ պաշտոնում, սակայն Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը առարկել էին եւ քվեարկություն էր անցկացվել, որի ընթացքում 192 երկրներից 178–ը կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, 11-՝ ձեռնպահ եւ 3 երկրի քվե անվավեր է ճանաչվել։

Նա պաշտոնն ստանձնելու է սեպտեմբերից մեկ տարով։

Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում
website by Sargssyan