Գ. Ծառուկյանի փաստաբանի պատասխանը գլխավոր դատախազի մամուլի խոսնակի հայտարարությանը

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընրելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը զուգահեռ նրա պաշտպանները հանդես են գալիս ակնհայտ ապատեղեկատվությամբ ուղեկցվող հրապարակային հայտարարություններով՝ փորձելով իրողությունների, գործի հանգամանքների խեղաթյուրմամբ մոլորեցնել հանրությանը և ընթացող իրավական գործընթացին անհիմն կերպով այլ երանգներ հաղորդելու իրենց ընտրած ուղեգիծը պաշտպանել մանիպուլյատիվ պնդումներով:

Էս «մանիպուլյատիվ» բառը շատ հաճախ որպես հակափաստարկ օգտագործելն անլրջացնում է հայտարարությունը։
Սա ուղղակի ընկերական նկատառում, գուցե հաջորդիվ հաշվի առնվի։

Քանի որ չգիտեմ Գոռ Աբրահամյանն իրավաբան է, թե ոչ, ուստի իմաստ չեմ գտնում իրավական մասով հակադարձել, առավել ևս, որ այդքան ժամանակ չունեմ։ Էլ չեմ ասում, որ 2 օր դատարանում դա էինք անում, նիստն էլ ամբողջությամբ ձայնագրված է։
Կարծում եմ, որ այս գործերով դատախազությանը շատ է օգնում, որ կալանքի քննարկումը դռնփակ է։ Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե այն հրապարակային լիներ և բոլորն ականատես լինեին դրան։
Վստահ եմ, որ այդ մանիպուլյացիա բառի մասին չէին էլ հիշի ու միայն կմտածեին, թե այս խայտառակ վիճակից ոնց դուրս գան։

Իրավականի փոխարեն կարծում եմ, որ մամուլի խոսնակը գոնե 2 հարցի պատասխան պետք է տա հասարակությանը.
1. ինչպես է ստացվում, որ փետրվարի 5-ին հայտնաբերված փաստաթուղթը 4 ամիս հիմք չի հանդիսացել քրեական գործ հարուցելու համար, սակայն հունիսի 5-ին Ծառուկյանի կողմից կառավարությանը քննադատելուց անմիջապես հետո արդեն հիմք հանդիսացավ
(պատասխանի դեպքում առաջարկում եմ լավ պատրաստվել, քանզի այդ հարցը դատարանում մանրամասն քննարկել ենք և նիստին մասնակից խիստ պրոֆեսիոնալ 2 քննիչներն ու 3 դատախազները նույնիսկ մեծ ջանքերով չկարողացան պատասխանել՝ պատասխան չլինելու պատճառով)։
2. Ինչպես է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո՝ հունիսի 5-ին արձագանքում է նրան և նշում, թե Ծառուկյանն անհանգիստ է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնցից մեկը ընտրակաշառքի վերաբերյալ, եթե այդ պահի դրությամբ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործ չի եղել և այն հարուցվել է հենց այդ հայտարարությունից հետո՝ 4 ամիս առաջ ունեցած՝ վերը նշված փաստաթղթի հիման վրա։

Թե բա սա քաղաքական հետապնդում չէ, զուտ իրավական գործընթաց է։
Հուսամ՝ ժամանակ կունենամ դրա քաղաքական բնույթի վերաբերյալ մնացած ապացույցներն էլ ներկայացնել։

Եվ վերջում՝ պետք չէ անընդհատ պնդել, թե դատախազությունը միայն օրենքով է շարժվում և ձեր համար որևէ նշանակություն չունի, թե վարչապետը ինչ է ասում կամ ինչ հանձնարարություն է տալիս։ Չէ որ իրականում բոլորս էլ գիտենք, որ դա, մեղմ ասած, ճիշտ չէ։ Սակայն շատ վտանգավոր է, եթե հանկարծ կոնկրետ անձինք հավատան դրան։
Դա հղի է դատախազությանը վեթինգի ենթարկելու վտանգով։

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan