Ստավրոպոլի երկրամասի հայկական միության կոչը Հայաստանում տիրող իրավիճակին

Հարգելի հայրենակիցներ: Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ծանր և պահանջում է պետությունների, քաղաքացիների, ինչպես նաև բոլոր ուժերի և ռեսուրսների համախմբում: Դժբախտաբար, ոչ ոք ապահովագրված չէ մարդկության հանդեպ սկսված ինչպես այս մարտահրավերից, այնպես էլ դրա հետևանքներից: Հայաստանը՝ մեր նախնիների հայրենիքը նույնպես հայտնվել է ծանր իրավիճակում: Մենք տագնապով և ցավով ենք տեղեկանում վարակակիրների և մահացածների մասին տվյալներին:

Սփյուռքում ոչ պակաս մտահոգություն են առաջացնում նաև Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները, որոնց պատճառով, մեր կարծիքով, փոխադարձ ագրեսիա և անհանդուրժողականություն է առաջանում հասարակական գիտակցության մեջ, որը սասանում է մեր ազգային դարավոր հիմքերն ու արժեհամակարգը:

Հայաստանի Հանրապետությունում հերթական քաղաքական դիմակայությունը, որն ընթանում է կասկածելի մեթոդներով, հանգեցնում է ինչպես կառավարության, այնպես էլ ողջ քաղաքական համակարգի հեղինակազրկմանը, հասարակությանը բաժանելով հակամարտող խմբերի: Նախկինում մենք ականատես ենք եղել, թե ինչի կարող է հանգեցնել իշխանության մենաշնորհումը և, առհասարակ, ինչպես է դրան արձագանքում Հայաստանի ժողովուրդը:

Մինչդեռ, հետհեղափոխական կառավարության կողմից հռչակած և ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած ժողովրդավարական նոր մոդելը ակնհայտորեն ձախողման ճանապարհով է գնում:

Ընդդիմության լիդերների քաղաքական հետապնդումը, նրանց համախոհներին վախեցնելը, կոմպրոմատներ պարունակող նյութերի տարածումը ոտնահարում է ժողովրդավարական ազատությունը, վնասում սոցիալ-քաղաքական հավասարակշռությունը:

Հուսով ենք, որ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի և նրա համախոհների հետապնդումը չի կրի համակարգային բնույթ, որը կարող է ժողովրդավարական ազատությունները հանգեցնել ոչնչացման: Հուսով ենք նաև, որ գործող իշխանությունները կապահովեն գրավիչ ներդրումային միջավայր, ինչն այդքան կարևոր է Հայաստանի համար, որը կբարձրացնի նաև հայկական պետության աշխարհաքաղաքական հնարավորությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Պատմականորեն հայ հասարակությունը մարտահրավերների և սպառնալիքների ժամանակ համախմբվել է, մոբիլիզացնելով իր ջանքերը հանուն ապագա սերունդների: Մեզնից յուրաքանչյուրի կողմից ցանված ստեղծագործական սերմերը միայն կարող են բարգավաճում և կայունություն բերել հայկական պետությանը:

Այս առիթով իշխանություններին, վերնախավին, քաղաքացիներին և բոլոր այն ուժերին, ումից կախված է Հայաստանի ապագան, կոչ ենք անում ցուցաբերել խոհեմություն, իմաստնություն և միասնականություն, որը փոխանցվել է մեր նախնիների կողմից: Ստավրոպոլի երկրամասի հայկական ինքնավարության ազգային-մշակութային տարածաշրջանային ղեկավար Գեորգի Արամովիչ Սաֆարով։

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր
website by Sargssyan