Կոտայքում հեկտարներով անտառներ ոչնչացման եզրին են. երկու տարի է ավիաքիմիական պայքար չի իրականացվում (ֆոտո)

Կոտայքում հեկտարներով անտառներ ոչնչացման եզրին են. երկու տարի է ավիաքիմիական պայքար չի իրականացվում (ֆոտո)
20:40, 23.06.2020
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Տնտեսություն, Հասարակություն


Կոտայքի մարզում հեկտարներով անտառներ ոչնչացման եզրին են։ Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ NEWS.am–ին ահազանգել են, որ հունիսի սկզբից անտառային վնասատուները տարածվել են «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տարածքում, ինչի արդյունքում հազարավոր ծառեր տերևազրկվել են։ Վնասատուների (թրթուրներ) թիրախում կաղնու ծառերն են, որոնք այս շրջանում առավել տարածված են։ Բանն այն է, որ ամեն տարի ուղղաթիռով սրսկումներ են իրականացվում այս տարածքներում, սակայն պարզվում է՝ արդեն երկու տարի է Հայաստանի անտառային տարածքներում չեն իրականացվում վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։

NEWS.am–ի հետ զրույցում շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ նախարարությունը տեղյակ է իրավիճակից և ամեն բան անում են հնարավորինս արագ խնդրին լուծում տալու համար։

Նրա խոսքով՝ արդեն երկու տարի է օդային տրանսպորտի հետ կապված խնդիր կա. այն ուղղաթիռը, որով նախորդ տարիներին իրականացվել է ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ, խոտանված է։

«Իսկապես խնդիրը լուրջ է, սակայն այս պահին նախարարությունը չունի միջոցներ այդ գործընթացն իրականացնելու համար։ Նախկինում այդ միջոցառումները կազմակերպվել է միջգերատեսչական համագործակցության արդյունքում՝ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռի միջոցով, սակայն երկու տարի առաջ այդ ուղղաթիռի շահագործարկման ժամկետը լրացել է, և նախարարությունը չունի համապատասխան միջոց, որով հնարավոր կլինի իրականացնել այդ գործընթացը»,–ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Գրիգորյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վերջին շրջանում շրջակա միջավայրի նախարարությունը՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի գլխավորությամբ օդային տրանսպորտ շահագործող մասնավոր ընկերությունների հետ բանակցություններ են սկսել։ Նա հույս հայտնեց որ առաջիկայում ձեռք կբերեն պայմանավորվածություն և ուղղաթիռի միջոցով պատշաճ կերպով կիրականացնեն վնասատուների դեմ պայքար։

Ներկայումս անտառային վնասատուների տարածման աշխարհագրության և դրանց հասցրած վնասների ծավալների մասին նախարարության ներկայացուցիչը դժվարացավ նշել։

Գրիգորյանը հայտնեց, որ նախորդ տարի 5000-6000 հա անտառային տարածքի վրա նկատվել են այդ վնասատուները, սակայն հայտնի չէ, թե ինչ ծավալի վնաս են հասցրել ծառերին։

Ներկայումս Ծաղկաձորի անտառպետության տարածքում ավիաքիմիական պայքարի արդյունավետության մասին դժվար է խոսելը՝ հաշվի առնելով, որ վնասատուները հարսնյակավորված են, և սրսկումները հազիվ թե կարողանան կանխել թրթուրների բազմացումը։ Նախկինում, որպես կանոն, ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներն իրականացվում էին մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, ինչի արդյունքում վնասատուները նվազ վնաս էին հասցնում բնությանը։ Իսկ ինչ վերաբերվում է հետևանքներին, ապա, մասնագետների պնդմամբ՝ տերևակեր վնասատուները, ոչնչացնելով ծառերի տերևային զանգվածը, չափազանց մեծ վնաս են հասցնում անտառներին: Տերևազրկված ծառերի մոտ խիստ դանդաղում է բնական վերաճը և, հետևաբար, տեղի է ունենում բնափայտի կուտակման կորուստ: Պայքարի միջոցառումների բացակայության պայմաններում երկու-երեք տարի անընդմեջ տերևազրկված ծառերի մի մասը չորանում է, իսկ մնացած մասը` զգալիորեն թուլանում է։

Հայաստանի իշխանություններն՝ ի դեմս երկրի վարչապետի, հայտարարում են մինչև 2050թ–ը մեր երկրի անտառածածկ տարածքները կրկնապատկելու ռազմավարական ծրագրի մասին, այն դեպքում, երբ նույն իշխանությունների անհետևողականության և անուշադրության արդյունքում այսօր արդեն հեկտարներով անտառներ ոչնչացման եզրին են։

 

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan