«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասեր է տալի՞ս. Գագիկ Համբարյան

«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասեր է տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի այդ անձի կողմից արված գրառումը...

Տարրական նողկանք ապրեցի, երբ աչքովս ընկավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը՝ կապված ԲՀԿ+1-ի կողմից ՍԴ ուղղված դիմումի կապակցության արված գրառումը...

Ուրեմն այս դիլետանտը, ով կորոնավիրուսի տարածման առաջին օրերին Նիկոլի հետ միասին հումորներ էր անում այդ վարակի վերաբերյալ և հասարակությանը համոզում էր, որ այդ վարակը վտանգավոր չէ, հիմա որոշել է մաթեմատիկական դասեր տալ և բացատրել, որ 132-ի 1/5-ը ոչ թե 26 պատգամավորն է, այլ 27... «Բժիշկ մահ» նախարարը, որի անգործության և ապատեղեկատվության պատճառով կորոնավիրուսի տարածումն ահագնացող տեմպերի է հասել և ունենք 528 մահացածներ, լավ կանի իր գործերով զբաղի և չբացահայտի իր անգրագիտությունը... Դա վերաբերում է նաև ԼՀԿ-ի անգրագետներին, ովքեր ևս փորձում են ապացուցել Թորոսյանի հաշվարկները և այդպիսով սպասարկում են Նիկոլի հակաօրինական գործողությունները...

Ի դեպ, որպես դասախոս, ով ևս գործ ունի թվերի հետ, պարզաբանեմ դասագրքային մի պարզ կանոն... Եթե ուսանողի, օրինակ՝ ակտիվության միջին գնահատականը կազմում է, օրինակ՝ 85,4, ըստ կանոնի ես նշանակում եմ 85, իսկ եթե այն կազմում է, օրինակ՝ 85,6՝ նշանակում եմ 86... Նույն մոտեցումով էլ աշխատում են համակարգչային համապատասխան ծրագրերը, որոնք համապատասխան առարկայից բազմաթիվ գործոնները գումարելիս ստանում են ուսանողի վերջնական «կլորացված» գնահատականը... Եթե, օրինակ, այն կազմում է 45,3, ապա նույն համակարգչային ծրագիրը դա դարձնում է 45, իսկ եթե, օրինակ, այն կազմում է 45,7՝ 46...

Պարզվում է ՔՊ-ականների և ԼՀԿ-ականների համար դա շատ բարդ մաթեմատիկա է, այնինչ դպրոցում այդ ամենն անցնում են 6-րդ դասարանում...(տե՛ս լուսանկարը.աղբյուր՝

Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012)

Ի դեպ, իսկ իրենք չեն կարծու՞մ, որ 27 պատգամավորն էլ շատ է 132-ի 1/5- համար...

Հ.Գ. Արսեն Թորոսյանին խորհուրդ կտամ մաթեմատիկական հաշվարկներ անել և բացահայտել, թե որքան քիչ կորոնավիրուսով հիվանդներ և այդ վարակի պատճառով մահացածներ կունենայինք, եթե նա և Նիկոլը ժամանակին կարանտին մտցնեին, չհեգնեին այդ հիվանդությունը և մարդկանց չհամոզեին, որ դա շատ վտանգավոր վարակ չէ...»։

Արսեն Թորոսյան կրկին մոռացել է երկրում մոլեգնող կորոնավիրուսի մասին ու լծվել քաղաքական քարոզին

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու
website by Sargssyan