Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Այս օրերին, երբ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի դեմ, մարդու իրավունքները և ազատությունները չպետք է դառնան երկրորդական և զրկվեն պետության անհրաժեշտ պաշտպանությունից: Նույն կերպ՝ չպետք է մոռացության տրվեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի որևէ այլ ձևի դեմ պայքարի հարցերը։

Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օր: Հաճախ առկա են թյուր ընկալումներ, որ խոշտանգումը կամ անմարդկային վերաբերմունքը միայն գործադրվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ցուցմունք կորզելու նպատակով: Հարկ է ընդգծել, որ խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր մյուս ձևերի բացարձակ արգելքի պահանջը տարածվում է շատ այլ հարցերի վրա. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում կենցաղային անբավարար պայմանները, գերբնակեցումը, բժշկական օգնության և սպասարկան թերությունները, հոգեբուժարանում անօրինական զսպման միջոցներ կիառելը նույնպես կարող են հանգեցնել վատ վերաբերմունքի:

Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև երկրում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ՝ հաշվի առնելով քաղաքակիրթ հասարակության համար խոշտանգման հանրային բարձր վտանգավորությունը և միջազգայնորեն սահմանված խոշտանգման բացարձակ արգելքը։

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում մշտապես ընդգծվել է նաև խոշտանգման չենթարկվելու մարդու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով նրան պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները, որոնք հատկապես ակներև է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունների պարագայում:

Կարևոր է նաև խոշտանգում, դաժան և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին ցուցաբերել համակողմանի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ում վերապահված է երկրում Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը, շարունակելու եմ ամենօրյա աշխատանքով նպաստել երկրում յուրաքանչյուր անձի պաշտպանությանը խոշտանգումից, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից ու պատժից: Այս գործում հասարակական վերահսկողությունն ավելի է ուժեղացնում համատեղ պայքարը»։

Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ
website by Sargssyan