ԵՊՀ-ն իր վրդովմունք է հայտել ԱԺ ամբիոնից Լուսինե Բադալյանի հայտարարության վերաբերյալ

ԵՊՀ իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում հունիսի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների մասին «ոչ կոռեկտ» արտահայտությունների համար:

ԵՊՀ-ի հայտարարությունը՝ ստորև․

«Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում հունիսի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների առթիվ։

Պատգամավորը, ԿԳՄՍ նախարարի ուշադրությունը հրավիրելով իր բնութագրմամբ՝ «վերահսկողությունից դուրս գտնվելուց» օգտված դասախոսների վրա, նախարարին կոչ արեց «մաղել նրանց»:

Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵՊՀ-ն բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ազատ մտքի և գործունեության միջավայր ու իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող սահմանափակել ակադեմիական ազատություններն ու ազատ միտքը բուհական համակարգում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԵՊՀ-ն անընդունելի է համարում Ազգային ժողովի ամբիոնից այլակարծությունը սահմանափակող, դասախոսների հասցեին կոպիտ ու վիրավորական արտահայտությունները։

Պատգամավորի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն և այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ Սակայն դրանք պետք է լինեն ապաքաղաքական և միտված լինեն ուսանողի քննադատական մտածողության և վերլուծելու կարողությունների զարգացմանը:

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցրած մեղադրանքներին՝ որոշ դասախոսների կողմից հակաօրինական գործունեությամբ զբաղվելու մասով, ապա պահանջում ենք իրավապահ մարմիններից այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և օբյեկտիվ քննության միջոցով պարզել հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածությունը՝ կողմերի համար դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։

Ամփոփելով վերոնշյալը՝ հորդորում և պահանջում ենք զերծ մնալ բուհական համակարգի և ոլորտի աշխատակիցների պատիվն ու հեղինակությունն արատավորող անհիմն, վիրավորական որակումներից և անհասցե մեղադրանքներից, հարգել բազմակարծությունը և ակադեմիական ազատությունները»։

--00—ԼՄ

Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan