«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին և հայտարարել է."...Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է..."
Այս մարդը կամ չի հասկանում իր իրական մեղքի բաժինը, կամ էլ հասկանալով միտումնավոր ամեն ինչ տանում է այլ ուղղությամբ...
Նիկոլի և նրա առողջապահության նախարարի մեղավորությունը նրանում է, որ երկու շաբաթից ավել մարդկանց համոզում էին, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ և էժանագին հումորներով մարդկանց ուշադրությունն էին շեղում՝ կարևորելով ապրիլի 5-ի հանրաքվեն և կազմակերպելով մարդաշատ հանդիպումներ և հանրահավաքներ...
Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ Հայաստանում կորոնավիրուսով առաջին հիվանդի դեպքի բացահայտումից հետո, ի տարբերություն շատ այլ երկրների, չդադարեցրեց դեպի Իտալիա ավիաչվերթները և չփակեց սահմանները հարևան Իրանի հետ, որտեղ արդեն մոլեգնում էր այդ վարակը...
Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ միայն մտածելով աշխատատեղերի մասին և երկրորդական պլան մղելով մարդկանց առողջությունը, մարդկանց տանը պահելու և վարակի տարածումը կանխարգելելու համար ժողովրդին ընդամենը միանգամյա օգնություն տրամադրեց՝ ստիպելով մարդկաց մեկամսյա կարանտինից հետո հիմնականում անցնել կյանքի հին ռեժիմին...
Մեկը չկա Նիկոլին բացատրի, որ ի տարբերություն շատ այլ երկրների Հայաստանի նման փոքրիկ երկրիրը կորոնավիրուսի տարածման և դրանից մահացությունների քանակով աշխարհում առաջատարներից է...
Մեկը չկա Նիկոլին նաև բացատրի, որ եթե շատ այլ երկրների ղեկավարներ, որոնց նա ակնարկում է, մեղավոր էլ են իրենց երկրներում կորոնավիրուսի տարածման համար, ապա ի տարբերություն նրա, նրանք բավական շոշափելի ֆինանսական և սոցիալական օգնություն են տրամադրել իրենց երկրների բնակչությանը...
Ու չփորձի որևէ մեկը հայտարարի, որ Հայաստանը գումար չունի... Բավական գումար ունի, որը ծախսվում է Նիկոլի և նրա թիմակիցների վրա... Մի երկու օրինակ...Իշխանության գալուց հետո, ըստ ԶԼՄ-ների, պարգևավճարների համար Նիկոլի կառավարությունը հատկացրել է 110 միլիոն դոլար... Մի հետաքրքիր փաստ ևս. ըստ ԶԼՄ-ների, եթե 2017 թ-ին ԱԺ-ում պարգևավճարների համար ծախսվել է 33 միլիոն դրամ, ապա 2019 թ-ի փետրվարից մինչև 2020 թ-ի փետրվարը՝ 580 միլիոն դրամ...
Հ.Գ. Չորս ամիս է Նիկոլը Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեղավորներին է ման գալիս ու չի կողմորոշվում, թե վերջնական ու՛մ մեղավոր ճանաչի՝ ժողովրդին, թե ընդդիմադիրներին... Ինչպես տեսնում ենք, նա և իր առողջապահության նախարարն այս ցուցակում չկան...»:

 

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն
website by Sargssyan