Խույս է տալիս ինքն իրենից

Շարունակվող քննարկումները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ, չնայած առկա տարակարծություններին, փաստում են մի բան. հայրենի իշխանությունների կամքով Սահմանադրության հետ կատարվել է մի բան, որը, մեղմ ասած, տարակուսելի է, ոչ միանշանակ: Այդ տպավորությունն ավելի է խորանում ՀՀ նախագահի նույնպես ոչ միանշանակ պահվածքի պատճառով: Պահվածքի՝ որովհետև նախագահը վաղուց կորցրել Սահմանադրության պահապանի իր դիրքն ու կ ե ց վ ա ծ ք ը: Տպավորություն է, թե նա քշվում է իրադարձությունների հորձանուտով` ընդամենը պահպանելով չխեղդվելու-չոչնչանալու բնազդային զգուշությունը:

Բայց ՀՀ նախագահը դարձել է ոչ միայն զգուշավոր. նա ակնհայտորեն վախեցած է:
Ահավասիկ`փաստը:

Նախագահ Ա. Սարգսյանը, ինչպես հայտարարել են նրա աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը: Կարող է թվալ, թե սա երկու` Հանրապետության և Ազգային ժողովի նախագահների ինստիտուցիոնալ «համագործակցության» օրինակ է, այնքան «վառ» օրինակ, որ անհրաժեշտ է եղել նույնիսկ հրապարակայնացնել:

Բայց չշտապենք, որովհետև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը (129) սահմանել է ՀՀ նախագահի կողմից ԱԺ ընդունած օրենքը ստորագրելու և հրապարակելու ընթացակարգը, որից, սակայն, ամենևին չի ենթադրվում մինչև ստորագրելը կամ չստորագրելը այդ մասին ԱԺ նախագահին «տեղյակ պահելու» ՀՀ նախագահի իրավասությունը: Չկա այդպիսի «նորմ»: Իսկ ՀՀ նախագահը, չպահպանելով օրենքը ստորագրելու համար իրեն վերապահված 21-օրյա ժամկետը և չօգտվելով այդ ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից, սակայն այդ մասին 20 օր առաջ տեղեկացնելով ԱԺ նախագահին՝ ոչ թե ՀՀ նախագահի, այլ օրվա իշխանությունների ձեռքով իրավական զոհ դարձած պերսոնաժի տպավորություն է թողնում:
Արդեն զավեշտալի իրավիճակ է. պարբերաբար և հրապարակավ իր նվազ լիազորություններից բողոքող նախագահը զիջում է այդ լիազորություններից ամենակարևորը՝ վճռորոշ խոսք ասելու սահմանադրական իրավունքը, ընդ որում`զիջում է ապօրինաբար:

ՀՀ նախագահը հազիվ թե չի տեսնում ԱԺ նախագահին իր որոշման մասին նախապես «տեղեկացնելու» գործելակերպի ամբողջ հակաօրինականությունը: Բայց նա, ըստ ամենայնի, այդ բանն անում է իշխանությունների դրդմամբ, որոնք ենթադրել են, որ եթե ՀՀ նախագահը ԱԺ նախագահին նախապես տեղյակ է պահում իր որոշման մասին, դրանով իսկ «ջնջում» է Սահմանադրությամբ իրեն վերապահված 21-օրյա ժամկետը: Իսկ իշխանություններին, որ քաղաքական ցայտնոտի մեջ են, օդ ու ջրի պես անհրաժեշտ է օր առաջ վերոհիշյալ օրենքը «ուժի մեջ մտցնելը»: Ոչինչ, որ ակնհայտորեն ուժով են ուժի մեջ մտցնում, կարևոր է, որ իրենց ուզած ժամանակին «մտցվի»: Եվ նախագահին ստիպել են՝ օգնի`«մտցնելու»:

Ի դեպ, իրավական հանրույթը, նույնիսկ` ընդդիմադիր դիրքերում գտնվող, վերը նշված անգո «նորմի» վերաբերյալ տարօրինակորեն լուռ է: Իսկ ինձ շարունակում է զարմացնել, թե ինչպե՛ս կարող է մի անորոշ «տեղեկացում», որ հայտնի էլ չէ` արվել է բանավո՞ր եղանակով (զանգահարելու միջոցով), թե՞ գրավոր, հիմք դառնալ ԱԺ նախագահի համար, որ նա վաղօրոք ստորագրի խնդրո առարկա օրենքը: Եթե տեղեկացման գործընթացը կատարվել է զանգահարելու միջոցով, ապա դա փաստաթուղթ չէ, որ կպցվի «գործին», որպեսզի հետո, հարկ եղած դեպքում, հիմնավորվի, թե ԱԺ նախագահի գործելակերպը եղել է օրինաչափ: Ասել է թե` ԱԺ նախագահը պիտի որ պնդած լինի՝ ՀՀ նախագահից վերոհիշյալ որոշումը հավաստող գրավոր վկայություն ունենալու անհրաժեշտության մասին:

Բայց հենց այդտեղ էլ երևան է գալիս այդպիսի փաստաթութղթ տալու «նորմի» ամբողջ անօրինականությունը: Որից էլ անորոշ «տեղեկացրել է» ձևակերպմամբ փորձում է խույս տալ ՀՀ նախագահը:
Տպավորություն է, թե այդ մարդը խույս է տալիս նաև ինքն իրենից:

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան
website by Sargssyan