Խույս է տալիս ինքն իրենից

Շարունակվող քննարկումները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ, չնայած առկա տարակարծություններին, փաստում են մի բան. հայրենի իշխանությունների կամքով Սահմանադրության հետ կատարվել է մի բան, որը, մեղմ ասած, տարակուսելի է, ոչ միանշանակ: Այդ տպավորությունն ավելի է խորանում ՀՀ նախագահի նույնպես ոչ միանշանակ պահվածքի պատճառով: Պահվածքի՝ որովհետև նախագահը վաղուց կորցրել Սահմանադրության պահապանի իր դիրքն ու կ ե ց վ ա ծ ք ը: Տպավորություն է, թե նա քշվում է իրադարձությունների հորձանուտով` ընդամենը պահպանելով չխեղդվելու-չոչնչանալու բնազդային զգուշությունը:

Բայց ՀՀ նախագահը դարձել է ոչ միայն զգուշավոր. նա ակնհայտորեն վախեցած է:
Ահավասիկ`փաստը:

Նախագահ Ա. Սարգսյանը, ինչպես հայտարարել են նրա աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը: Կարող է թվալ, թե սա երկու` Հանրապետության և Ազգային ժողովի նախագահների ինստիտուցիոնալ «համագործակցության» օրինակ է, այնքան «վառ» օրինակ, որ անհրաժեշտ է եղել նույնիսկ հրապարակայնացնել:

Բայց չշտապենք, որովհետև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը (129) սահմանել է ՀՀ նախագահի կողմից ԱԺ ընդունած օրենքը ստորագրելու և հրապարակելու ընթացակարգը, որից, սակայն, ամենևին չի ենթադրվում մինչև ստորագրելը կամ չստորագրելը այդ մասին ԱԺ նախագահին «տեղյակ պահելու» ՀՀ նախագահի իրավասությունը: Չկա այդպիսի «նորմ»: Իսկ ՀՀ նախագահը, չպահպանելով օրենքը ստորագրելու համար իրեն վերապահված 21-օրյա ժամկետը և չօգտվելով այդ ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից, սակայն այդ մասին 20 օր առաջ տեղեկացնելով ԱԺ նախագահին՝ ոչ թե ՀՀ նախագահի, այլ օրվա իշխանությունների ձեռքով իրավական զոհ դարձած պերսոնաժի տպավորություն է թողնում:
Արդեն զավեշտալի իրավիճակ է. պարբերաբար և հրապարակավ իր նվազ լիազորություններից բողոքող նախագահը զիջում է այդ լիազորություններից ամենակարևորը՝ վճռորոշ խոսք ասելու սահմանադրական իրավունքը, ընդ որում`զիջում է ապօրինաբար:

ՀՀ նախագահը հազիվ թե չի տեսնում ԱԺ նախագահին իր որոշման մասին նախապես «տեղեկացնելու» գործելակերպի ամբողջ հակաօրինականությունը: Բայց նա, ըստ ամենայնի, այդ բանն անում է իշխանությունների դրդմամբ, որոնք ենթադրել են, որ եթե ՀՀ նախագահը ԱԺ նախագահին նախապես տեղյակ է պահում իր որոշման մասին, դրանով իսկ «ջնջում» է Սահմանադրությամբ իրեն վերապահված 21-օրյա ժամկետը: Իսկ իշխանություններին, որ քաղաքական ցայտնոտի մեջ են, օդ ու ջրի պես անհրաժեշտ է օր առաջ վերոհիշյալ օրենքը «ուժի մեջ մտցնելը»: Ոչինչ, որ ակնհայտորեն ուժով են ուժի մեջ մտցնում, կարևոր է, որ իրենց ուզած ժամանակին «մտցվի»: Եվ նախագահին ստիպել են՝ օգնի`«մտցնելու»:

Ի դեպ, իրավական հանրույթը, նույնիսկ` ընդդիմադիր դիրքերում գտնվող, վերը նշված անգո «նորմի» վերաբերյալ տարօրինակորեն լուռ է: Իսկ ինձ շարունակում է զարմացնել, թե ինչպե՛ս կարող է մի անորոշ «տեղեկացում», որ հայտնի էլ չէ` արվել է բանավո՞ր եղանակով (զանգահարելու միջոցով), թե՞ գրավոր, հիմք դառնալ ԱԺ նախագահի համար, որ նա վաղօրոք ստորագրի խնդրո առարկա օրենքը: Եթե տեղեկացման գործընթացը կատարվել է զանգահարելու միջոցով, ապա դա փաստաթուղթ չէ, որ կպցվի «գործին», որպեսզի հետո, հարկ եղած դեպքում, հիմնավորվի, թե ԱԺ նախագահի գործելակերպը եղել է օրինաչափ: Ասել է թե` ԱԺ նախագահը պիտի որ պնդած լինի՝ ՀՀ նախագահից վերոհիշյալ որոշումը հավաստող գրավոր վկայություն ունենալու անհրաժեշտության մասին:

Բայց հենց այդտեղ էլ երևան է գալիս այդպիսի փաստաթութղթ տալու «նորմի» ամբողջ անօրինականությունը: Որից էլ անորոշ «տեղեկացրել է» ձևակերպմամբ փորձում է խույս տալ ՀՀ նախագահը:
Տպավորություն է, թե այդ մարդը խույս է տալիս նաև ինքն իրենից:

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia
website by Sargssyan