Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս

Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրադարձությունները բուռն արձագանք են առաջացրել: Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Էրդողանին իրավունք է տվել փոխել Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Էրդողանը հայտարարել է այն մզկիթի վերածելու մտադրության մասին:

Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանը, Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունն արձագանքել են այս խնդրին, Էրդողանին կոչ անելով պահպանել Ս. Սոֆիայի թանգարանային կարգավիճակը: Կ. Պոլսի հայոց պատրիարքը կոչ է արել տեղեր հատկացնել քրիստոնյաների եւ մահմեդականների աղոթքի համար:

Առայժմ լռում է Մոսկվան, ինչը հատկանշական է մի շարք առումներով: Նախեւառաջ, նկատի առնելով, որ Ռուսաստանն իրեն համարում է Բյուզանդիայի ժառանգորդը պատմա-քաղաքական ու հոգեւոր առումներով: Բյուզանդիայի հայ կայսրուհին ու հայ հոգեւորականը Կիեւյան Ռուսիայում տարածեցին քրիստոնեությունը եւ ըստ էության ստեղծեցին ռուսական պետականությունը:

Ամեն անգամ, երբ միջազգային օրակարգում հայտնվում էր Կոստանդնուպոլսի հարցը, ռուս տիրակալները բարձրաձայնում էին հավակնությունները: Ներկայում սակայն Մոսկվան լռում է:

Փորձագետները դա կապում են Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանի կողմից Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիայի (անկախության) եւ տոմոսի տրամադրման, ուղղափառ եկեղեցու պառակտման հետ: Արժե նշել, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը չունի տոմոս, ընդհանրապես՝ այն ստեղծել է Ստալինը, եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պառակտել Ուղղափառ եկեղեցին:

Սակայն իրավիճակն առավել ամբողջական է դարձնում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարեւսկի կլուբի համակարգող, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Կոնստանտին Զատուլինը, ով նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահն է: Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տվել փոխել Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Այդպիսով ակնհայտ է, որ այդ կերպ անպիտան փորձ է արվում բարձրացնել որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) վրա, կրկին հիշեցնել հազարամյա բյուզանդական քաղաքակրթության կոտորածի սարսափի մասին, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց:

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս, Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի իշխանությունները, այնպիսի տպավորություն է, որ ցանկանում են մեզ վերադարձնել Միջնադար։ Ես բացասական եմ վերաբերվում ռեմեյքերին նույնիսկ կինոյում. պատճենը միշտ բնօրինակի համեմատ թերի է: Բայց այստեղ խնդիրը ճաշակը չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանային կարգավիճակում, մնում է ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը։ Այն հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաներին…

Չեմ կարող, այնուամենայնիվ, չնշել այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի շուրջ իրադարձությունների զարգացման համար պատասխանատվության իր բաժինը կրում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը, 2018 թվականին խրախուսելով Ուկրաինայում եկեղեցական պառակտումը եւ դրան լեգիտիմության տեսանելիություն տալով, դաժան հակամարտության մեջ է մտել Ուղղափառ աշխարհում խոշորագույն Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: Այժմ մենք քաղում ենք Ուղղափառության պառակտման նոր պտուղները։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը ՝ որպես Ուղղափառ աշխարհի խոշորագույն երկիր, ուղղափառ Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական ժառանգորդ։ Ուզում եմ հավատալ, որ ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չի հասցվի XXI դարում VI դարի քրիստոնեական ժառանգությունը կրկին յուրացնելու անխոհեմ փորձի պատճառով»։

Զատուլինն այսպիսով ընդգծում է երկու գլխավոր պատճառը՝ Ուկրաինա եւ Թուրքիա, այսինքն՝ Ուկրաինայի հետ քաղաքական հակամարտությունը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ գործ ունենք «Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական» ուղիղ ժառանգորդության, այսինքն՝ հայկական հիմքի հետ:

Բյուզանդիայի հոգեւոր ժառանգորդության հարցում Ռուսաստանն ընտրել է Թուրքիան, օգնելով ոչնչացնել հայկական հետքն ու ներկայությունը, կամ ինչպես Զատուլինն է ասում՝ «Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը»: Բյուզանդիայի երկու «ժառանգորդները» միասին շրջեցին այդ արյունոտ էջը, որի հիմքն ավելի խորն է, քան Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ դավանաբանական իրարանցումը: Դրա պտուղները նրանք դեռ երկար են քաղելու:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan