Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի

Մեզ ի՞նչ կտա օտարերկրյա հեռարձակողի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու վերաբերյալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նորմը։

Ենթադրելի է, որ միջպետական պայմանագրով կսահմանափակվի ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ազգային շահերին հակասող հնչյունը կամ պատկերը օտարերկրյա հեռարձակողի հաղորդումներում։ Եվ եթե օտարերկրյա հեռարձակողը խախտի պայմանագիրը, ապա դատարանի որոշմամբ կկասեցվի նրա հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Իսկ եթե պայմանագրում այսպիսի դրույթ չներառվի, ապա բան չի փոխվի, թղթաբանության ավելացումից բացի։ Հետևաբար՝ այս հարցում հարկ է հստակություն մտցնել մինչև օրենքի 2-րդ ընթերցմամբ ընդունելը։

Նկատենք, որ օրենքի հեղինակներն ու պաշտպանները շատ զգայուն են արձագանքում, երբ խոսքը վերաբերում է ռուսական հեռարձակողի իրավունքի հնարավոր կասեցմանը։ Հունիսի 27-ին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է անդրադարձել թեմային, ընդգծել, որ հարգում է Հայաստանի որոշումը, ըմբռնումով է վերաբերում օրենսդրական փոփոխությանը, ինչպես նաև՝ թափանցիկ ակնարկով գերագնահատել իրենց պատկերացումները Հայաստանում ռուսերենի դերի և կարգավիճակի մասին։

Այստեղ պետք է պարզ բացատրել հայությանն ու միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, թե ի՞նչ խախտումների դեպքում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռարձակողի արտոնագիրը կկասեցվի։ Նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներով բազմիցս են հնչել հակահայկական արտահայտություններ, որոնք հասարակության կողմից արժանացել են համարժեք մեկնաբանությունների։ Այսպիսի դեպքերի կրկնության հնարավորությունը բացառելու համար, պետք է ամրացվի իրավական երաշխիքը, որ օտարերկրյա հեռարձակողը հակահայկական բովանդակության խոսք հնչեցելու դեպքում զրկվելու է հեռարձակման իրավունքից։ Իսկ եթե ռուսական հեռարձակողն այսուհետ ևս անարգել կարողանալու է ոտնահարել Օրենքն ու Ազգային շահը, ապա օրենքի և միջպետական պայմանագրի թուղթ-թանաքն ափսոս են։

Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում (Եվրոպայում, Բալթյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլն) սահմանափակվել են նախկին զավթիչի էքսպանսիոն գործիքները, այդպիսով նվազեցվել են ռուսական քարոզչական միջամտություններն ընտրություններին և կրթական-մշակութային հարցերին: Այս առումով է ողջունելի ՀՀ իշխանությունների՝ օտարերկրյա հեռարձակողի իրավունքը օրենքով և միջպետական պայմանագրով կարգավորելու նախաձեռնությունը։ Հիշենք նաև, որ երբեմնի բախտակից երկրների մի մասը ռուսական տեղեկատվական ազդեցությունից ազատվելու ճանապարհին հակազդեցության են հանդիպել։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հնարավոր հակազդեցությունը շրջանցելու և այն կոտրելու կողմնակիցների միջև հասարակական բաժանումներ և թշնամական խրամատներ կառուցելուց, որը խիստ վտանգավոր է հասարակական համերաշխության տեսանկյունից։ Այնպես որ՝ պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հայերենի դիրքերի ամրացման և ու օտարերկրյա հեռարձակողի իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորման վերաբերյալ ազգային հետաքրքրությունները, գործընկեր պետությունների թյուրըմբռնումները բացառելու և հնարավոր հակազդեցության չեզոքացման հարցում հասարակական կոնսենսուս ապահովելու համար։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan