«Հրապարակ». Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը նույնպես մշակվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոհանոցում: Բաքվում, իհարկե, հայեր չկան, բայց կան խառը ամուսնություններից ծնվածներ, որոնց ծնողներից մեկը ծագումով հայ է եղել: Այդ մարդիկ, երեւում է, հայտնվել են հատուկ ծառայությունների թիրախում: Ռազմական անհաջողությունների մեղքն ինչ-որ մեկի վրա պետք է բարդել: Մամուլում հրապարակումներ են տարածվել այս կամ այն պաշտոնյայի «երակներում հայկական արյան» թեմայով: Մանրակրկիտ հարցախույզի է ենթարկվել նույնիսկ նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, ում մայրը, ասում են, հայ է եղել: Ռասիզադեն հերքել է եւ երդվել, որ մայրը կեսռուս-կեսլեհուհի է եղել՝ ծնունդով Դոնի Ռոստովից: Բայց դա, կարծես, իրավիճակ չի փոխում: Պետական մեքենան անցել է գործի՝ նպատակ ունենալով Բաքվում հերթական զտումն անցկացնել: Թիրախում նրանք են, որոնց կասկածում են հայկական ծագման մեջ: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն արդեն իսկ ահազանգում են տեղ գտած բռնությունների մասին: Բացառված չէ, որ Բաքվում նոր ջարդեր կազմակերպվեն՝ «խառնածիններից քաղաքը մաքրելու» կարգախոսով»:

Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»
website by Sargssyan