«Հրապարակ». Իշխանությունը կրկին բանակների է բաժանվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը հանձնելու մասին աղմկահարույց նախագծի վերաբերյալ իշխանությունում կրկին բանակների են բաժանվել։

Մենք գրել էինք, որ նախագիծը կառավարության նիստում ընդունվելուց հետո շրջանառության մեջ է դրվել, ուղարկվել ԱԺ, բայց քանի որ թիմի ներսում համակարծիք չեն Թորոսյանի ներկայացրած նախագծի հարցում եւ կարծում են, որ այն խնդրահարույց է ու խոցելի բոլոր առումներով, ուստի որոշ ժամանակով հետաձգվել է օրակարգ բերելը։

Մեզ ասացին, որ մասնավորապես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է ներքին քննարկումների ժամանակ այնպիսի ջախջախիչ փաստարկներ ներկայացրել, որ նախագծի գլխադասային հանձնաժողով է նշանակվել ոչ թե առողջապահության հարցերով ԱԺ հանձնաժողովը, այլ՝ պետաիրավականը։ «Իմ քայլում», սակայն, վստահ են, որ անպարտելի Արսեն Թորոսյանի առաջ այս հարցում էլ կանաչ լույս կվառվի, եւ մոտ ապագայում նախագիծը կբերվի օրակարգ ու կընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան
website by Sargssyan