Հայաստանը վերացրել է պետական գնումներում ԵԱՏՄ երկրների բիզնեսի մասնակցությանը խանգարող խոչընդոտը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման կատարման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Հայաստանի Ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակում պետական գնումների մասին ռուսաց լեզվով տեղեկատվության բացակայության հետ կապված խոչընդոտը: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաստատել են, որ խոչընդոտն իսկապես վերացվել է:

Ավելի վաղ Բելառուսի Հանրապետությունը դիմել է Հանձնաժողով նշված հարթակում ռուսաց լեզվով համապատասխան տեղեկատվության բացակայության կապակցությամբ:

Այդ հանգամանքը որոշակի դժվարություններ էր ստեղծում Միության այլ երկրների ձեռնարկատերերի համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործունեության վարչությունն ուսումնասիրել է հանգամանքները, որից հետո Կոլեգիան որոշում է կայացրել տեղեկացնելու Հայաստանի Հանրապետությանը խոչընդոտի առկայության մասին:

Ինչպես նշել է ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետությունը՝ օպերատիվ կերպով վերացրել է խոչընդոտը՝ ստեղծելով պետական գնումների նկատմամբ հավասար հասանելիություն ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:

«2020 թվականի սկզբից Միության երկրները վերացրել են ներքին շուկայում առկա 9 խոչընդոտ, ինչը խոսում է այն մասին, որ անդամ երկրները ձգտում են ապահովել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունն առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների՝ ելնելով չորս ազատությունների սկզբունքից՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի շարժ», - հայտնել է Գեղամ Վարդանյանը:

 

Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ
website by Sargssyan