ԵԱՏՄ-ում առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների. Ռոման Գոլովչենկո

Եվրասիական տնտեսական միությունում դեռևս չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, գրում է «Բելտա» գործակալությունը։

«Հաստատված պրակտիկայի համապատասխան՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերի քննարկմամբ։ Ցավոք, առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների»,- նշել է Ռոման Գոլովչենկոն։

Նրա խոսքով՝ ուշադրության են արժանի նաև կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման վերաբերյալ հարցերը, ըստ այդմ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվել է բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի համալիր ծրագիր։

COVID-19 համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Մինսկում միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունեցել առկա ձևաչափով։ Օրակարգը ներառել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan