Սահմանագոտու հրահրմամբ Անկարան նոր գործարք է առաջարկում Մոսկվային

«Մեկ ազգ, երկու պետություն» առաջադրանքին ընդառաջ Բաքվի եւ Անկարայի ղեկավարների կատարած հայտարարություններում ռազմավարական մոտեցման առումով առանցքային զուգահեռներն ակներեւ են:

Ալիեւի համար ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան տագնապի լուծման շուրջ անիմաստ բանակցություններից, եւ միջնորդները դա պետք է հասկանան: «Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է այս անիմաստ բանակցություններից: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց միջնորդական առաջարկներն են անում, թող մտածեն այս մասին, ադրբեջանցի ժողովրդի համբերությունը անսահման չէ»:

Իսկ Թուրքիայի նախագահը  պարզապես նույն բովանդակությունն է կրկնել. «Անշուշտ Հայաստանը բռնագրավող է: Հայաստանի գրավումը տասնյակ տարիներ շարունակվում է: Նախիջեւանը բռնագրավված է եւ Մինսկի եռյակը 25-30 տարիէ այդ գործը սեղանի վրա է թողել»: Թեկուզ տարածքի անվան սխալ օգտագործումով (Արցախի փոխարեն Նախիջեւան), Էրդողանը պարզապես կրկնել է Ալիեւի միտքը:

Պարզ է, որ Բաքուն եւ Անկարան որոշել  են սաստկացնել ճնշումը` հակամարտության նոր տարողություն հաղորդելու եւ մանավանդ բանակցային ձեւաչափը փոխելու:

Տավուշի գործողությունները լիարժեք օգտագործելով Անկարան ազդանշան է տվել եվրոպական տարբեր քաղաքներում հակահայ ցույցեր կազմակերպելու: Որքան էլ լայնածավալ պատերազմական գործողություններ չնախատեսվեն, այդուհանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետական սահմանը անհանգիստ եւ լարված պահելը բանակցային ձեւաչափի փոփոխությանը նպաստող ռազմավարական քայլ է:

Հակամարտության աշխարհագրական դիրքերը կփոխվեն այս ձեւով. Ադրբեջան-Արցախ հարաբերակցությունը կվերածվի Ադրբեջան-ՀՀ հակամարտության, շփման գիծը կվերածվի պետական սահմանագոտու: Իսկ Թուրքիայի արագ հակազդեցությունն ու նման ներգրավվածության չափը, կամ խնդիրը թեժ պահելու քաղաքականությունը հուշում են հակամարտության բանակցային լուծման նոր գործընթացի միտում եւ այդ գործընթացին մեջ Թուրքիայի դերակատարության ստանձնում:

Այս եղանակով եռյակը փոխարինելու օրակարգ առաջ կքաշեն Անկարան եւ Բաքուն: Թե՛ Ալիեւը եւ թե՛Էրդողանը խոսում են փաստորեն Մինսկի եռյակի սպառման, անարդյունավետության եւ հետեւաբար միջնորդական նոր ձեւաչափի կայացման անհրաժեշտության մասին:

Ահա այստեղ է, որ Անկարան քաղաքական նոր առեւտուր առաջարկում Մոսկվային: Աշխարհաքաղաքական հնչեղություն ունեցող հակամարտության վերահսկելիության դաշտից դուրս մղել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային եւ երկկողմ` Մոսկվա-Անկարա նոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Օրակարգը առնչվում է անշուշտ նոր օսմանականությամբ հատկանշվող Անկարայի արտաքին քաղաքականության հավակնոտ քայլերին եւ անմիջականորեն Լիբիայի հետ, ուր հակասական տրամագծությամբ դիրքավորվել են Մոսկվան եւ Անկարան: Նոր ճակատի հրահրմամբ ռազմաքաղաքական նոր գործարքի համար շահարկման նյութեր ստեղծելու քայլն է, որն առնում է Անկարան:

Հյուսիսարեւելյան սահմանգոտու թեժացումը հետապնդում էր ուրեմն հետեւյալ թիրախները.

Ա.- Ադրբեջան-Արցախ հակամարտությունը իրողապեսեւ ապա իրավական առումով վերածել Ադրբեջան -Հայաստան հակամարտության:

Բ.- Շփման գիծը տեղափոխել պետական սահմանագոտի:

Գ.- Հակամարտության նոր գոտի ձեւավորելով առ ոչինչ կարգավիճակ հաղորդել 1994-հրադադարին, որը վերաբերում էր հիմնականում շփման գծին:

Դ.- Հակամարտության նոր տարողություն եւ էություն հաղորդելով ճնշել միջազգային ընտանիքի վրա բանակցային նոր ձեւաչափ ճշտելու` սպառած նկատելով ԵԱՀԿ-ի Մինսկի եռյակի առաքելությունը:

Ե.- Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը թեժացնելով ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր գործարքներ առաջարկել:

Ծրագիրը դժվար թե գործնական դրսեւորում ունենա: Արցախյան թղթածրարը աշխարհի այն սակավաթիվ հակամարտություններից է, ուր ներգրավվել  են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն եւ թե՛ այս դեպքում ԵՄ-ի հենասյուներից Ֆրանսիան: Այս ձեւաչափը աշխարհաքաղաքական ներկա պայմաններում դժվար թե Անկարայի խուսանավումներին ընդառաջ զիջումների գնա։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»
website by Sargssyan