Խորհրդարանական դիվանագիտության փոխարեն աշխատում է արտախորհրդարանական դիվանագիտությունը

Իր հայտնի ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը «իզմեր» չունեն, ինչն իր հերթին խոսում է Փաշինյանի իշխանության անբովանդակ և անգաղափար լինելու մասին։ Միաժամանակ այսօրվա իշխանությունները ոչ մի միջազգային կազմակերպության չեն անդամակցում և չունեն գրեթե ոչ մի կապ։ Փորձագիտական շրջանակները պարբերաբար արձանագրում են, որ փաստացի ամբողջովին ձախողված է խորհրդարանական դիվանագիտությունը, և ամբողջ բեռը մնացել է բացառապես ԱԳՆ-ի վրա։ Սակայն արտգործնախարարությունը, ինչպես ասում են, լիարժեք «չի ձգում», քանզի իշխանական թիմում համագործակիցներ չունի: Այս ամենի արդյունքի ականատեսը դարձանք վերջին տասնօրյակում, երբ տեսնում էինք, թե ինչքան անատամ ու անարդյունավետ է օրվա քաղաքական թիմի ու պատասխանատուների վարքագիծը դիվանագիտական հարթակներում։ Ի հետևանս, խորհրդարանական դիվանագիտության փոխարեն աշխատում է արտախորհրդարանական դիվանագիտությունը, որն իր մեջ ընդգրկում է արտախորհրդարանական ուժերն ու հայկական սփյուռքի կառույցները: Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ից սկսյալ Ադրբեջանը պարբերաբար դիմում է սադրանքների: Սա հերթական անգամ հայ քաղաքական դաշտում կոնսոլիդացիոն գործընթացների կատալիզատոր հանդիսացավ։ Արբեջանական ագրեսիայի առաջին իսկ րոպեներից ՀՀ-ում գործող ընդդիմադիր սեկտորն առավելագույնս օգտագործել է իր միջազգային կապերը՝ հստակ ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու, թշնամու ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար: Ընդհանուր այս ֆոնին նկատելիորեն ակտիվ էր ՀՀԿ-ն, որն իր քաղաքական կապերն ու միջազգային գործընկերային միջոցները ներդրեց ՀՀ անվտանգությանը վերաբերվող առաջնային նշանակության իրադրության վերաբերյալ Եվրոպայից գնահատական ու հայտարարություն ստանալու համար։ Հատկապես կարևոր էր ԵԺԿ հայտարարությունը, որում նշված էր․ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում»։ Նախ՝ ընդգծենք, որ ԵԺԿ-ն, որպես Եվրոպական տարածքի ազդեցիկ և ամենամեծ քաղաքական ընտանիք, իր տասնյակ կուսակցությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերն է իրականացնում ԵԺԿ-ին անդամագրված լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ի հետ ԵԺԿ համագործակցությունը բավականին հաջող կիրառական դրսևորումներ ունի։ Օրինակ՝ դեռևս ՀՀԿ իշխանության տարիներ մի շարք հարցերի հետ կապված ԵԺԿ-ից տարբեր հայտարարություններ են հնչել։ Ցանկացած նորմալ ու կայացած կուսակցություն, հատկապես այնպիսի կառույց, որը կրում է կոնկրետ գաղափարախոսություն և ունի տեսլական, փորձում է իր գործունեության ընթացքում աստիճանաբար ակտիվացնել իր կապերը արտասահմանյան քաղաքական ուժերի և քաղաքական միավորումների հետ համագործակցելու և գործընկերային կապեր հաստատելու նպատակով։ Ըստ էության, այդ օրերին ընդդիմությունը ցույց տվեց, որ չափազանց պատասխանատու է պետության առջև: ՀՀԿ-ն և արտախորհրդարանական այլ քաղաքական միավորներ վերջին օրերին իրենց ցուցաբերած վարքագծով ապացուցեցին, որ նրանց մոտեցումները պետության անվտանգային հարցերի հետ կապված միանշանակ են և ամեն ինչ անում են հանուն պետականության, ոչ թե առաջնորդվում կուսակցական կամ քաղաքական ամբիցիոզ շահերով։ Այս օրերի ցուցաբերած վարքագիծը փաստում է, որ տվյալ կառույցը ունի պետականամետ դրսևորում և այս օրերին իշխանության կողմից հնչող ուղղորդված գնահատականներն ու անհիմն մեղադրանքները փաշինյանական իշխանության պոպուլիզմի դրսևորման հերթական ձևաչափն էին։ Այս ամենի հետ մեկտեղ հավելենք, որ իշխանական ճամբարից շարունակում են հնչել կոշտ ու կտրուկ գնահատակններ, թե «ընդդիմությունը սպասարկում է հակառակորդի շահերը» կամ «հինգերորդ շարասյանը պետք է լիկվիդացնել»։ Կարծում ենք՝ ավելի քան պարզ է, որ երկրի կառավարումը տապալած իշխանությանն այլ բան չի մնում, քան շարունակել զբաղվել շարքային պոպուլիզմով ու սեփական օրեցօր, ժամ առ ժամ փլուզվող վարկանիշը գոնե մի քիչ փրկելու համար շարունակել հարազատ դարձած ոճը, այն է՝ նորանոր ներքին «թշնամիներ» հորինել և հասարակության մեջ անընդհատ ատելություն ու պառակտում սերմանել:

Անդրանիկ Կարապետյան

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan