««Գազպրոմն» ու Հայաստանը»՝ միֆերից դեպի իրականություն

Orer.am-ը շարունակում է ներկայացնել մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Վերջին շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին ներկայացրած սակագների վերանայման հայտը կրկին քննարկումների օրակարգ բերեց գազային քաղաքականության մի շարք հարցեր։ Դրանց մի մասը նոր հարցադրումներ են, սակայն զգալի մասը բավականին խորն արմատներ ունեն, և որոնց շուրջ բավականին միֆեր են հյուսվել, ու որպես մանիպուլյացիոն տեղեկատվություն՝ այսօր օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու համար։

Նախ նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է հանդիսանում, տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատուների առաջատար տասնյակում, այլ նաև մշտապես եղել է ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, հատկապես՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումը (որի միանձնյա բաժնետեր է հանդիսանում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը) կազմում է մոտ 916 մլն ԱՄՆ դոլար, առանց ԱԱՀ, կամ համարժեք 323 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը ներդրվել է դրամի ավելի արժևորված ժամանակահատվածում: Բացի այդ, կատարվել են այլ առևտրային (Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոց) և ոչ առևտրային (Ավանի ուսումնասպորտային համալիր) ներդրումներ, որոնց գումարն ընդհանուր կազմում է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար: Առաջ ընկնելով՝ ասենք, որ վերջիններս որևէ կերպ չեն ներառվել գազի սակագնի հաշվարկման մեջ, հետևաբար՝ որևէ ազդեցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վրա չունեն:

ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

«Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում գազաէներգետիկ ծրագրերի իրականացման միջոցառումների շրջանակներում 2007-2011 թթ. ներդրվել է շուրջ 615 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝

ՀՀ-ից գնել է Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ 5-րդ էներգաբլոկը (մոտ 250 մլն ԱՄՆ դոլար):
Ավարտին է հասցվել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որին ավելացվել է 180 ՄՎտ լրացուցիչ հզորություն (մոտ 215 մլն ԱՄՆ դոլար)։
Կառուցվել է Հայաստան-Իրան գազամուղը (ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար):
Միաժամանակ այս հսկայածավալ ներդրումների պարագայում առ այս պահը որևէ շահաբաժին «Գազպրոմ» ՀԲԸ-ին չի վճարվել, այսինքն՝ ռուսական Գազպրոմը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռևս որևէ շահաբաժին (դիվիդենտ) չի ստացել։

Անդրադառնալով արդեն գազի սակագնի շուրջ քննարկումներին, պետք է նախ և առաջ պատասխանենք այն հանրահայտ հարցադրմանը, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար:

Պատասխանելով այս հարցին՝ պետք է նշենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապվում է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից:

Ստորև ներկայացված է գազի գինը եվրոպական շուկայի համար երկարաժամկետ պայմանագրերի պարագայում

Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր, սակայն չկապելով այն նավթի գների հետ: Դա կարող է ունենալ թե դրական, թե բացասական ազդեցություն: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ դրա արդյունքն ավելի դրական է եղել:

Միաժամանակ, անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Ստորև բերված պատկերում ներկայացված է ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի գինը Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում:

 

Իսկ թե ինչո՞ւ այս պարագայում Հայաստանն Իրանից գազ չի գնում, այս հարցի պատասխանը շատ պարզ է և տրամաբանական։ Որովհետև գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Ի դեպ, այս միֆն իր խոսքով ցրել է նաև «հետհեղափոխական» էներգետիկայի նախարար Գ.Բաղրամյանը՝ պաշտոնապես հայտարարելով․ «Իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»։

Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны
website by Sargssyan