Որևէ հանդիպում, առավել ևս պրն. Ծառուկյանի մասնակցությամբ, տեղի չի ունեցել. «Առինջ Մոլ»-ի տնօրինությունը տարածված ապատեղեկատվության մասին
Հարգելի՛ հայրենակիցներ,
Զանգվածային լրատվական միջոցներից մեկով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը #Առինջ_Մոլ առևտրի կենտրոնի տարածքում մեծ հավաք է կազմակերպել:
Հայտնում ենք ձեզ այն մասին, որ սույն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Որևէ հանդիպում, առավել ևս պրն. Ծառուկյանի մասնակցությամբ, տեղի չի ունեցել: Ավելին՝ Գագիկ Ծառուկյանի և առևտրի կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումները մշտապես պատշաճ լուսաբանվել են:
Ուստի, հորդորում ենք լրատվամիջոցներին չտարածե՛լ ապատեղեկատվություն և անհարկի չշահարկել «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի անունը:
——————————————————