Ինչո՞ւ են վերանում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները

Արդեն մի քանի հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները անհետանում են մի քանի ամսից: Արդյո՞ք դա նշանակում է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը անհնար է: Ինչո՞ւ են վերանում հակամարմինները: Եվ ի՞նչ անել, եթե արդեն վարակվել եւ լավացել եք:

Ինչպես հայտնում է Medportal-ը, հրապարակվել են մասշտաբային հետազոտության արդյունքները, որոնց շրջանակում Իսպանիայի ավելի քան 61 000 բնակիչ հակամարմինների թեստավորում է անցել: Պարզվել է, որ մասնակիցների 14 տոկոսի մոտ դրանք վերացել են 2 ամիս անց: Հիմնական դրանք մարդիկ են եղել, որոնք արդեն վարակվել եւ լավացել են:

Հակամարմինը սպիտակուց է, որը սինթեզվում է B-լիմֆոցիտի կողմից եւ հայտնվում արյան մեջ, այն ենթարկվում է պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությանը, որոնք այն մասնատում են: Առանձին վերցրած իմունոգլոբուլինի կյանքի տեւողությունը տեւում է 7-21 օր:  Այդ պատճառով տարօրինակ չէ, որ հակամարմինների կոնցենտրացիան սկսում է նվազել 1 ամսից: Մասնագետների խոսքով՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք նոր կորոնավիրուսով իմունացման ժամանակ B-բջիջների իմունոլոգիական հիշողություն է ստեղծվում, որոնք ունակ են նոր հակամարմիններ ստեղծել՝ անհետացածների փոխարեն:

New York Times-ի փորձագետների խոսքով՝ խնդիրը կարող է լինել նաեւ հակամարմինների թեստերի ցածր որակը: Ավելին, որոշ թեստեր նախատեսված են հակամարմինների հայտնաբերման համար, որոնք իմունային պատասխան չեն առաջացնում: Բացի այդ, մինչ օրս հայտնի չէ, թե հակամարմինների որ մակարդակն է անհրաժեշտ կայուն իմունիտետի ձեւավորման համար:

Հետաքրքիր է, որ որոշ մարդկանց մոտ ընդհանրապես կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ չեն առաջանում: Սակայն նույնիսկ այդ դեպքում իմունային պատասխան է ձեւավորվում  այսպես կոչված T-բջիջների օգնությամբ:

Հետազոտողները մտադիր են շարունակել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների տեւողության եւ կայունության ուսումնասիրությունը: Փորձագետները խորհուրդ են տալիս այնպես պահել, կարծես դուք իմունիտետ չունեք. կրել դիմակ․․․

 

շարունակություն․․․

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan