Կառավարման համակարգում նման պաշտոնյաների ֆիզիկական ներկայությունն անգամ անարգանք է. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Պաշտոնական լրահոսի համաձայն, ՀՀ վարչապետի մոտ օրեր առաջ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Առաջին հայացքից սովորական թվացող այս լրատվությունն իրականում իր մեջ պարունակում է տարօրինակ, ինչ որ առումով նաև զավեշտալի երանգներ։ Իր գործունեության 2 տարիների ընթացքում արմատական ռեֆորմների իրականացման որևէ ռազմավարություն չհաստատած, ապագայի վերաբերյալ տեսլական չունեցող, կառավարության գործունեության ծրագիրը կենացների ժողովածու դարձրած, համալիր տնտեսական զարգացման ռազմավարության բացակայության պայմաններում տնտեսական աճի ձգտող, սակայն դրան չհասնող կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը...

Քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական և այլ ոլորտներում իշխանությունների չհամակարգված, հախուռն և տարերային գործողություններն, ակնհայտորեն, վկայում են կառավարման գործընթացի ծրագրային ապահովվածության բացակայության մասին: Իսկ դա, իր հերթին, քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավված անձանց՝ կառավարման մասին ունեցած տարրական և մակերեսային պատկերացումների, ինչպես նաև ակադեմիական գիտելիքների և գործնական հմտությունների խորը դեֆիցիտի հետևանք է:

Անիմաստ է ծրագրային կառավարում ակնկալել մի իշխանությունից, որի կառավարության շատ անդամներ չեն բավարարում անգամ իրենց ղեկավարած գերատեսչություններում կրտսեր մասնագետին ներկայացվող ֆորմալ պահանջներին: Պատկերն ավելի է ամբողջանում, երբ հաշվի ենք առնում նաև այն դառը իրողությունը, որ պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրում պատգամավորների մի զգալի հատվածը աշխատանքային գրքույկ ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո:

Կառավարման համակարգում նման պաշտոնյաների ֆիզիկական ներկայությունն անգամ անարգանք է ոչ միայն պետության և պետականության, այլ նաև պետական համակարգում տարիներ շարունակ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով, անբասիր և անձնվեր աշխատանքով աչքի ընկած և պետական համակարգի անխափան գործունեությունն ապահոված բազմաթիվ վաստակաշատ պետական ծառայողների հանդեպ: Ի դեպ, վերջիններս, ի տարբերություն փողոցից պետական բարձր պաշտոններին հայտնված մի շարք «նվիրյալների», իրենց աշխատանքային ողջ կենսագրության ընթացքում երբեք չեն բարձրաձայնել պետությանը մատուցած իրենց ծառայությունների դիմաց ունեցած բարձր ակնկալիքների մասին, չնայած որ շատ ու շատ անգամ առավել արժանի են եղել դրանց, քան մերօրյա նվիրյալները:

2018 թվականի ապրիլյան իշխանափոխության կողմից երկրին հասցված ծանր հարվածներից մեկն էլ պետական բարձր պաշտոններին այնպիսի անձանց նշանակումն էր, ովքեր մինչ այդ երբևէ հասարակությանը չէին հիշեցրել իրենց գոյության մասին, առանձանում էին ընդգծված դիլետանտիզմով և ինքնավստահ տգիտությամբ, իսկ երկրի և պետության մասին պատկերացումները փողոցի մակարդակը չէին գերազանցում:

Նման անձինք իրենց ներկայությամբ անցած տարիներին արժեզրկեցին և շարունակում են արժեզրկել թե պետական կառավարման համակարգը, և թե պետական պաշտոնյայի բարոյական և մասնագիտական նկարագիրը: Երբ նախարարը տարրական պատկերացում չունի իր ղեկավարած ոլորտի հիմնախնդիրների, էլ չենք ասում դրանց լուծման ուղիների մասին, դա վերջի սկիզբն է:

P. S. «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով ներկայիս իշխանությունը խոստանում էր, որ ներդնելու է մերիտոկրատական` արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը հանրային և քաղաքացիական ծառայության մեջ, ինչի արդյունքում պետական պաշտոնները տրվելու են լավագույններին: Թերևս նշված խոստման իրագործման պերճախոս վկայությունը պետք է համարել ոլորտային պատասխանատու պաշտոններում հայտնված և այդ ոլորտի հետ բացարձակ մասնագիտական առնչություն և կապ չունեցող քայլած պաշտոնյաներին:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan