Սևանի բնակչին մի խումբ անձինք առևանգել են, զենքով կրակել է ձեռքին, պատճառել ուժեղ ցավ. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացու առեւանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

2020 թվականի հուլիսի 28-ին Սեւան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հուլիսի 14-ին` ժամը 18:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնություն գործադրելով, Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 135.5 կմ հատվածում առեւանգել են իրեն, տեղափոխել ու պահել են իրեն անծանոթ շինությունում, որտեղ նրանցից մեկը, ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու դիտավորությամբ, զենքով կրակել է իր աջ ձեռքի ցուցամատին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առեւանգելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Սեւան քաղաքի բնակիչ ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ:

Կատարված անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ տուժողին տեւական ժամանակ ապօրինի ազատությունից զրկելու պահման վայրը, վերջինիս առեւանգած անձանցից մեկի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, զենքի ձեռք բերման աղբյուրը, առերեւույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

ավելին․․․

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan