Արտառոց դեպք Արթիկի գաղութում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ ծառայության ընթացքում նկատել են, որ գաղութի տարածքում դրոն (հեռակառավարվող թռչող սարք) է թռչում:

Գաղութի աշխատակիցները՝ հետևելով դրոնի պտույտներին, նկատում են, որ թիվ 5 մասնաշենքի հսկիչ-անցագրային կետի և կաթսայատան միջնամասում հեռակառավարվող թռչող սարքից ինչ-որ իր է նետում: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղում պարզում են, որ նետված իրը պլաստմասե թափանցիկ տարա է, որի մեջ հայտնաբերվում է «Ախթամար» ծխախոտի տուփ և մեկ այլ պլաստմասե դեղին տարա, որի մեջ փաթեթավորված կպչուն ժապավենով հայտնաբերվում է «Kinder» ձվիկ:

Արդեն գաղութի ներսում, բացելով ձվիկը, այնտեղ հայտնաբերում են կասկածելի թմրամիջոց: Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ով կամ ովքեր ում համար են հեռակառավարվող թռչող սարքից թմրանյութի ներնետում կատարել գաղութի տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com 

 

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան
website by Sargssyan