«Կռիվը մեկ ուղղությամբ է՝ ազգային մտածողության, դաստիարակության և ազգային նկարագիր ունեցող մարդ կերտելու դեմ»

Գրականագետ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանն ասում է՝ հայագիտական առարկաների մասով ներկայացված չափորոշիչները նա ոչ մեկ անգամ որպես չարորոշիչ է բնութագրել: «Այստեղ հստակ նկատվում է կրթական ամբողջ համակարգը կործանելու միտում, սա պատահական չի արվում: Այս անձը, որին բազմեցրին կրթության և այլ, և այլ ոլորտների նախարարի պաշտոնում, հատուկ, կարծում եմ, նույնիսկ գենետիկ ատելություն ունի այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է: Սա ասում եմ և ոչ մի վայրկյան չեմ ուզում մեղմել իմ կարծիքը, որովհետև փաստերն ուղղակի աղաղակող են: Կրթական համակարգը ղեկավարելուն կոչված մարդը նախ և առաջ ուղեղի ամենամութ անկյունում անգամ պետք է հասկանար, որ սա ամենապահպանողական ոլորտներից մեկն է:

Ինչո՞վ: Ոչ թե նրանով, որ հետ է մնում ժամանակակից կրթական մեթոդներից, ձևերից ու մոտեցումներից, այլ որովհետև այս համակարգն այն եզակիներից է, որն ունի ավանդական քննություն բռնած ձևեր, մեթոդներ և այլն: Վերցնել, կրթությունը վերափոխելուն կոչել մարդկանց, որոնք մեղմ ասած, «вокруг до около»-են կրթության հետ, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ հատուկ ծրագրով փորձ է արվում սերմանել այնպիսի մոտեցումներ, որ Հայաստանը կրթական մակարդակով հայտնվի աշխարհի չգիտեմ որ մի երրորդ տեղում:

Այն չափորոշիչներով ու մոտեցումներով, որոնցով նրանք վերաբերում են մանավանդ հայագիտական առարկաներին և այն մոտեցումներով, որով նրանք փորձում են նորամուծություններ խցկել դպրոց, ակնհայտ երևում է՝ կռիվը մեկ ուղղությամբ է՝ ազգային մտածողության, դաստիարակության և ազգային նկարագիր ունեցող մարդ կերտելու դեմ, որովհետև մարդիկ մոռանում են մի պարզ բան: Այս դարում առանց դպրոցի էլ երեխային կարելի է դարձնել գրագետ, կարդացած, զարգացած, բայց դաստիարակությունն առանց հանրույթի անհնարին է: Դպրոցը գիտելիքներ տալու հետ զուգահեռ դաստիարակության, մարդակերտման օջախ է: Բայց այս խնդիրը մարդիկ աչքաթող են արել»,-Past.am-ի հետ զրույցում ասում է գրականագետը:

Սրապիոնյանը նշում է՝ կային մանկավարժներ, որոնք այժմ էլ չափանիշներ են: «Այս չափորոշիչները կազմողներից մեկն այդ մանկավարժների գործերը, ուղեցույցները կարդացե՞լ է, գիտի՝ ի՞նչ է մանկավարժությունը, տեղյա՞կ է, թե ինչպես են հումքից մարդ կերտում: Ամենատարբեր առարկաների չափորոշիչները կազմողների մեջ չտեսա մեկին, որը մանկավարժական մոտեցում դրսևորեր դպրոցի նկատմամբ:

Խնդիրը միայն դասագիրքը չէ, վատ դասագրքով էլ կարել է գիտելիքներ ստանալ, ընդ որում՝ հայոց լեզվի և գրականության նախորդ դասագրքերի նկատմամբ անբավականությունս հայտնել եմ բազմիցս: Հիմա սարքել են շիլաշփոթ, ղափամա բառի ուղիղ իմաստով, լցրել են մեջն ամեն ինչ, առանց չափանիշների, հաշվի չառնելով տվյալ առարկայի նշանակությունը, ուղղվածությունը նախատեսվածությունը, սա արել են ճոխ արտաքինն ապահովելու նպատակով, բայց ներքուստ քանդում են հայկական դպրոցի ավանդական հիմքերը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան
В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна
website by Sargssyan