Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը ներկայացնելուց կարճ ժամանակ անց մասնագետների շրջանում սկսվեցին բուռն քննարկումներ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմաթիվ նամակներ է ստանում հասարակության լայն շրջանակներից, ծնողներից, որոնց խիստ անհանգստացնում է մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը:

Հաշվի առնելով նախագծում տեղ գտած բազմաթիվ իրարամերժ բովանդակային փոփոխությունները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ:
Կուսակցությունը գտնում է, որ կասկածելի, գիտականորեն չհիմնավորված ծրագրերի ներդրումը խիստ վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից, քանզի երեխաների հետ տարված նույնիսկ կարճաժամկետ աշխատանքը բավարար է լինելու հային ոչ հարիր գաղափարախոսության հիմքը դնելու համար։ Զարմանալի է, որ առ այսօր Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, ինչի պատճառով բազմաթիվ հարցեր են բարձրանում․
1. արդյո՞ք Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարությունը մասնակցություն ունի քննարկվող չափորոշիչների մշակման գործընթացին,

2. արդյո՞ք հայտնել է որևէ դիրքորոշում,

3. արդյո՞ք սովորույթի համաձայն Արցախը որպես ի գիտություն ընդունելու և կիրառելու է դրանք, եթե նույնիսկ ի հակառակ հանրային փաստարկված դժգոհությունների, ռեֆորմն Հայաստանի Հանրապետությունում իրականացվի:

Ելնելով վերոգրյալից Արցախի «Արդարություն» կուսակցությունը, մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը, ԿԳՄ նախարարից պահանջում հանդիպում – քննարկում կուսակցության կրթական մասնագիտական խմբի հետ:

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia
website by Sargssyan