Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկարատև լռությունից հետո կարճ տեսաուղերձների միջոցով անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հետ կապված գլխավոր հարցերին։ Իհարկե, սրանով հարցը չի փակվում, քանի որ երրորդ նախագահը խոստացել է արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս է հրավիրելու և պատասխանելու է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։

Ինքնին երրորդ նախագահի գրասենյակի կողմից տարածված տեսանյութերում Ս․Սարգսյանի հայտարարությունները մի շարք իրողությունների մասին են վկայում։ Նախ որ երրորդ նախագահը բավականին ասելիք ունի հանրությանը։ Իսկ եթե ասելիք կա, ապա դա նշանակում է, որ կան բազմաթիվ դրվագներ, որոնց մասին հանրությունը չգիտի, կամ գիտի այնպես, ինչպես որ իրենց փորձել են հրամցնել որոշ շրջանակներ։

Ճիշտ է՝ տեսանյութերի կիջոցով հանրությանը դիմելու հանգամանքը շատերի կողմից որակվեց, թե իբր Սարգսյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, սակայն երրորդ նախագահը երբեք էլ դուրս չի եկել ակտիվ քաղաքականությունից։ Իշխանափոխությունից հետո վերջինս մի քանի անգամ նշել է, որ երբ ժամանակը գա, ինքը կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին։

Եվ այս առումով պատահական չէր, որ հանրության հետ երկխոսելու առաջին թեման վերաբերում էր Ապրիլյան պատերազմին։ Մեծ հաշվով քաղաքացիների շրջանում Ապրիլյան պատերազմի մասով թյուրըմբռնում կա։ Եվ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր ձևավորվել, թե իբր Ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտություն է կրել, և այս թեման անընդհատ որոշ քաղաքական շրջանակների կողմից շահարկվում էր։

Իսկ սրա տրամաբանական շարունակությունը եղավ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը տևական ժամանակ աշխատանքներ է տանում պարզելու, թե պատերազմի ժամանակ ինչ թերացումներ է ունեցել հայկական կողմը։

Իսկ սրա տրամաբանական շարունակությունը եղավ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը տևական ժամանակ աշխատանքներ է տանում պարզելու, թե պատերազմի ժամանակ ինչ թերացումներ է ունեցել հայկական կողմը։

Եվ բազմաթիվ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ հրավիրվեցին հանձնաժողով։ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ նույնպես ներկայացավ հանձնաժողովի նիստին և պատասխանեց հանձնաժողովականներին հետաքրքրող հարցերին՝ ըստ էության ներկայացնելով, որ թաքցնելու ոչինչ չունի։

Իսկ ահա որոշ ժամանակ անց երրորդ նախագահն արդեն պարզաբանումներ է ներկայացնում հանրությանը։ Սրանով Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ Ապրիլյան պատերազմը հաղթանակ է եղել հայկական կողմի համար։

Չնայած որ հայկական կողմից հնարավոր չի եղել խուսափել զոհերից, այնուամենայնիվ, երրորդ նախագահը ցանկանում է, որ հասարակությունը հստակորեն հասկանա, թե հակառակորդի կորուստները անհամեմատ մեծ են եղել։ Եվ այս առումով հետաքրքրական էր նաև երրորդ նախագահի այն շեշտադրումը, որ իր համար առաջնային է եղել զինվորների կյանքը, դրա համար էլ ռազկան գործողությունները շարունակելու հրաման չի տվել։

Ըստ էության, հակառակորդի հիմնական պլանները ձախողվել են, և Սարգսյանի տեսաուղերձում կար մի ուշագրավ դրվագ, որ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը դիվանագիտական դաշտում հայտնվել է ոչ շահեկան վիճակում։ Իսկ բանակցային հարթակում առաջնային է դարձել Վիեննայի և Սանկտ Պետորբուրգի պայմանավորվածությունների իրականացման հարցը, որի համաձայն պետք է սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակվեին։

Եվ դրանով է պայմանավորված, որ Ալիևը խոստովանել է, որ իր վրա միջազգային ճնշում կա, սակայն հարցը նրանում է, որ նախագահ Սարգսյանը հստակ ընդգծում է, որ Ապրիլյան պատերազմի արդյունքում դիվանագիտական հարթության վրա ունեցած ձեռքբերումները ներկայիս իշխանությունները չեն կարողացել պահպանել։ Ուստի հենց ներկայիս իշխանությունները պետք է հանրությանը պարզաբանեն, թե ինչո՞ւ չեն կարողացել բանակցային գործընթացում ձեռք բերված առավելությունը տանել մինչև վերջ։

 

Արթուր Կարապետյան
ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan