Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը, կարծես թե, կարգ է առել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս տարվա ընդունելության քննությունների «ամենահուզիչ» հարցն էր, թե ինչու ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 18.75-ը անցողիկ թվանշան չէր: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչու են «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտություններն այդքան պահանջված: Հուսամ, այսօրվա ոչ բոլոր երիտասարդներն են երազում «մենթության» («գործ կարելու», իսկ այնուհետև փողով «ջրելու») մասին: Կարծում եմ նաև, որ ոչ բոլորն են իրենց պատկերացնում շամպայնի բաժակը ձեռքին դիվանագիտական ընդունելության լուսավոր սրահներում ճեմելիս: (Իրականում դիվանագիտությունը ծանր և լարված գործ է՝ մանավանդ մեր նման ոչ հարուստ երկրում): Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու են որոշ մասնագիտություններ մեր երիտասարդների կողմից անտեսված: Այդ առումով բերեմ մի քանի բնորոշ օրինակ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանի «շինարարություն» մասնագիտությունից 410 տեղ մնացել է թափուր: «Շինարար ազգի» համար բավականին հետաքրքիր ցուցանիշ է: Ագրարային համալսարանում 194 թափուր տեղ է մնացել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում, 224՝ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում, 103՝ ագրոնոմիական ֆակուլտետում: Սա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 20 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ: Պարզ է, որ ԿԳՄՍ նախարարությունը և մասնագետները պիտի խորը վերլուծեն պատճառները, բայց դրանցից մեկը, կարծես թե, մակերեսի վրա է՝ աշխատաշուկայի վիճակը: Գյուղացիական տնտեսությունները կարիք չունեն մասնագետների՝ չնայած «պաշտոնապես» հայտարարում են, որ դա այդպես չէ, որ իրենք երազում են ունենալ գյուղատնտես կամ անասնաբույժ, բայց ոչ ոք չի գալիս աշխատելու: Բայց փաստն այն է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը կարծես թե կարգ է առել մոտավորապես 1970-ական թվականներին: Այս վիճակում, հավանաբար, ոլորտը կարիք չունի երիտասարդների ստեղծագործ ակտիվության, իսկ գյուղում մնացած տարեց մարդիկ իրականում այլ բանի մասին են երազում՝ «մի հատ զավոդ լիներ, մարդիկ գնային աշխատելու»: Հող մշակելու ցանկությունը գյուղաբնակներից շատերի մոտ մարել է, և դա ոչ 2, ոչ էլ անգամ 20 տարվա խնդիր է: Նույնը՝ շինարարությունը, որն իրականացվում է այնպիսի մասշտաբներով, որ ճարտարագետ շինարարների սահմանափակ թիվը միանգամայն բավարար է: Իհարկե, աշխատաշուկայի վիճակը միայն բացատրությունը չէ. պետք է ենթադրել, որ խնդիր կա բուն այդ բուհերում՝ դասավանդման մեթոդների, շրջանավարտներին հետագա մասնագիտական գործունեության համար ավելի պիտանի դարձնելու մեջ: ԿԳՄՍ նախարարությունում սիրում են «վերջնարդյունք» բառը: Գուցե թափուր տեղերի քանակը բուհերում այդ «վերջնարդյունքի» դրսևորումներից մեկն է: Ոչ միայն այդ նախարարությունը, այլև ամբողջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի «անտեսված մասնագիտություններն» ավելի գրավիչ դարձնելու համար: Մյուս կողմից, «գրավչությունը» գալիս է ոչ միայն դրսից, այլև ներսից. կարելի է փողոց ավլել և այդ աշխատանքի մեջ իմաստ տեսնել, և կարելի է նաև միջազգային կորպորացիայի «թոփ-մենեջեր» լինել ու ամեն օր գնալ գործի՝ սեփական բախտն անիծելով»

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan